Տավուշի մարզում, Ադրբեջանի հետ սահմանին, տեղակայվել են ռուս սահմանապահներ. ՊՆ

05.08.2021, 20:29
Տավուշի մարզում, Ադրբեջանի հետ սահմանին, տեղակայվել են ռուս սահմանապահներ
Տավուշի մարզում, Ադրբեջանի հետ սահմանին, տեղակայվել են ռուս սահմանապահներ. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովսստի-Արմենիա/. ՀՀպաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում ռուս զինծառայողների գտնվելու մասին։

Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:-0-