+14
Եղանակը Երևանում
Հայ

Սեյրան Օհանյանին մեղադրում են զորամասերի հողատարածքների ապօրինի վաճառքի մեջ

12:30
07 Փետրվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի գլխավոր դատախազությունը խորհրդարանում նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն համաձայնություն տալու հարցը։ Նա կասկածվում է զորամասերի հողատարածքներն ապօրինի վաճառելու մեջ։

Այս հարցը քննարկման է ներկայացվել Ազգային ժողովի այսօրվա նիստում։ Ըստ գլխավոր դատախազ Աննա Վարադապետյանի՝ ներկայացված միջնորդության մեջ կան տեղեկություններ, որոնք պետական գաղտնիք են, ուստի քննարկումն ընթանում է դռնփակ։

Ինչպես խորհրդարանում հայտնեց Վարդապետյանը, 2005-ին և 2009-ին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Արարատի մարզում գտնվող զորամասերի երկու հողատարածք էժան գնով ապօրինի օտարվել են։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ առաջին հողատարածքը 2005 թվականին վաճառվել է երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, սակայն գրանցված է Էդգար Արշակյանի անունով։ Նրա խոսքով՝ այդ տարածքում տեղակայված է ռազմական ենթակառուցվածք, մասնավորապես՝ շտաբ, զինանոց և խոհանոց։

Վարդապետյանի խոսքով՝ օտարված հողամասի կադաստրային արժեքը կազմում է 2,7 մլն դրամ (մոտ 6,8 հազար դոլար), այնտեղ գտնվող շինությունները՝ 8,9 մլն դրամ, իսկ դրանք վաճառվել են 4 մլն դրամով։ Նա նշեց, որ հետագայում այդ հողակտորները Խաչատուրովը գրավադրել է բանկում 18 մլն դրամով։

Երկրորդ հողամասը ապօրինի օտարվել է 2009 թվականին և վաճառվել Նորայր Կարապետյանին։ Օտարված հողամասի կադաստրային արժեքը 1,9 մլն դրամ է, այնտեղ գտնվող շինությունները՝ 5,6 մլն դրամ, վաճառվել են 2,5 մլն դրամով։

Սեյրան Օհանյանը Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2008-2016 թվականներին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում