Սեպտեմբերի 1-ից թոշակների ու նպաստների չափը կբարձրացվի

24.08.2022, 13:55
Սեպտեմբերի 1-ից թոշակների ու նպաստների չափը կբարձրացվի
Սեպտեմբերի 1-ից թոշակների ու նպաստների չափը կբարձրացվի
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոոսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր կառավարությունը որոշումն ընդունեց սեպտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները։

Կառավարությունը, մասնավորապես, առաջարկում է սահմանել`

  • աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21000 դրամ (18000 դրամի փոխարեն),
  • զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20000 դրամ (18000 դրամի փոխարեն),
  • նվազագույն կենսաթոշակի չափը` 30500 դրամ (28600 դրամի փոխարեն),
  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
ա․ առաջին խմբի հաշմանդամի համար՝ 45000 դրամ (43000 դրամի փոխարեն),
բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 35000 դրամ (33000 դրամի փոխարեն),
գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 32000 դրամ (30000 դրամի փոխարեն),

  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 32000 դրամ (30000 դրամի փոխարեն)
  • Արդյունքում ակնկալվում է, որ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3100 դրամով կամ 7.1 տոկոսով, զինվորական կենսաթոշակները՝ 5200 դրամով կամ 6.8 տոկոսով:
  • Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 30500 դրամ (28600 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 39000 դրամ (37000 դրամի փոխարեն)։-0-