639.82
7.1
522.3
-9
Եղանակը Երևանում
Հայ

Սկանդալային բացահայտում. տեղեկանալով զինծառայողի անհետ կորելու մասին՝ տղամարդը ներկայացել է ԱԱԾ աշխատակից և կաշառք պահանջել (ՎԻԴԵՈ)

21:29
02 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, նախկինում մի քանի անգամ խարդախություններ կատարելու համար դատապարտված Հ. Բ.-ն, տեղեկանալով, որ զինծառայող Հ. Մ.-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ, Հ. Մ.-ի ազգական Ա. Մ.-ին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ նրան ներկայացել է որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ և պատրաստակամություն հայտնել ի պաշտոնե զբաղվել անհայտ կորած զինծառայողի որոնողական աշխատանքներով, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն:

Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ Հ. Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 28-ին ճանապարհածախսի պատրվակով Ա. Մ.-ից նախ պահանջել և ստացել է 100 հազար ՀՀ դրամ, այնուհետև, վերջինիս գիտակցության ու կամքի վրա ներգործելու, մոլորության մեջ գցելու եղանակով իր հանցավոր մտադրությունն իրագործելու մղումներից ելնելով, 2020 թվականի նոյեմբերի 1-ին Ա. Մ.-ին հայտնել է, թե իբր զինծառայող Հ. Մ.-ն գերության մեջ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Գաբալա քաղաքում, որտեղ պահում են հայ ռազմագերիներին և պատրաստվում են վերջինիս տեղափոխել քաղաք Բաքու: Դա կանխելու և Հ. Մ.-ին Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների միջոցով այլ երկրների տարածքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը կազմակերպելու համար Հ. Բ.-ն մաս-մաս վճարելու պայմանով պահանջել է ևս 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում Ա. Մ.-ի կողմից 1.000 ԱՄՆ դոլարն ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից՝ չկարողանալով իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով Հ. Բ.-ն ձերբակալվել է:

«Ըստ նախնական տվյալների Հ. Բ.-ի նմանօրինակ վարքագծի արդյունքում տուժել են նաև այլ քաղաքացիներ, ձեռնարկվում են ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ տուժած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, հանցավոր սխեմայում ներգրավված անձանց գործողություններն անհատականացնելու և տուժողներին պատճառված նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ:
Միևնույն ժամանակ հորդորում ենք բոլոր քաղաքացիներին, ովքեր տուժել են այս և նմանատիպ հանցավոր գործողություններից, դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ 015 58 90 96 հեռախոսահամարով: Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է, ստեղծված իրավիճակով պայմանավորված, ցուցաբերել զգոնություն, զերծ մնալ տարատեսակ կասկածելի գործարքների առաջարկներից և հիմք ընդունել բացառապես իրավասու պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:00
29 Դեկտեմբերի 2020
Ի՞նչ հանցանք է գործել Լենա Նազարյանը,Փաշինյանի նոր արդարացումներն ու նոր քրեական գործերը. ՇՏԱՊ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ հանցանք է գործել Լենա Նազարյանը,Փաշինյանի նոր արդարացումներն ու նոր քրեական գործերը. ՇՏԱՊ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
20:04
29 Դեկտեմբերի 2020
Մարուքյանը տեղեկացրել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին ու նշել վարչապետի ներկայացրած առաջարկը
Մարուքյանը տեղեկացրել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին ու նշել վարչապետի ներկայացրած առաջարկը
19:49
29 Դեկտեմբերի 2020
Պետական ծառայողների աշխատավարձը չի բարձրանա 2021թ.–ին
Պետական ծառայողների աշխատավարձը չի բարձրանա 2021թ.–ին, ԱԺ–ն ընդունեց օրենքի լրացումները
19:02
29 Դեկտեմբերի 2020
Ծառուկյանը նշել է, թե ինչ է ասել Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ
Ծառուկյանը նշել է, թե ինչ է ասել Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ
18:53
29 Դեկտեմբերի 2020
«Ո՞վ ա տեղյակ եղել այդ 10 օրվա պայմանի մասին». ադրբեջանցիները Շուռնուխ գյուղի բնակիչներին մեկ օր են տվել տները ազատելու համար (ՎԻԴԵՈ)
«Ո՞վ ա տեղյակ եղել այդ 10 օրվա պայմանի մասին». ադրբեջանցիները Շուռնուխ գյուղի բնակիչներին մեկ օր են տվել տները ազատելու համար. ՎԻԴԵՈ
16:57
29 Դեկտեմբերի 2020
Հայաստանում վերանայվեցին էլեկտրաէներգիայի սակագները
Հայաստանում վերանայվեցին էլեկտրաէներգիայի սակագները
15:39
29 Դեկտեմբերի 2020
ԱԺ իշխող խմբակցությունը Նաիրա Զոհրաբյանին զրկեց ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից
ԱԺ իշխող խմբակցությունը Նաիրա Զոհրաբյանին զրկեց ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից
15:21
29 Դեկտեմբերի 2020
Մակունցը չի բացառել Փաշինյան–Ծառուկյան հանդիպման հավանականությունն ու նշել է հնարավոր օրակարգը
Մակունցը չի բացառել Փաշինյան–Ծառուկյան հանդիպման հավանականությունն ու նշել է հնարավոր օրակարգը
14:00
29 Դեկտեմբերի 2020
Իշխող խմբակցությունը փորձում է Նաիրա Զոհրաբյանին զրկել ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. ինքը՝ Զոհրաբյանը նիստին ներկա չէ
Իշխող խմբակցությունը փորձում է Նաիրա Զոհրաբյանին զրկել ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. ինքը՝ Զոհրաբյանը նիստին ներկա չէ
11:58
29 Դեկտեմբերի 2020
«Խաղաղ բնակիչներին ահաբեկելու» բացահայտ փորձ. Օմբուդսմենը՝ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի քարտեզով ցուցանակի տեղադրման մասին (ՖՈՏՈ)
«Խաղաղ բնակիչներին ահաբեկելու» բացահայտ փորձ. Օմբուդսմենը՝ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի քարտեզը պատկերող ցուցանակի տեղադրման մասին. ՖՈՏՈ
22:57
28 Դեկտեմբերի 2020
Պետական ծառայողների աշխատավարձը 2021 թ․-ին չի բարձրանա
Պետական ծառայողների աշխատավարձը՝ անկախ նվազագույն աշխատավարձի աճից, չի բարձրանա

21:10
28 Դեկտեմբերի 2020
Քրգործ է հարուցվել ԱԺ շենքի դիմաց ձվերով միջադեպի առթիվ, 1 անձ բերման է ենթարկվել
ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երկուշաբթի՝ բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ