ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 17-20- ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հայտնում է Հայպետհիդրոմետը։
Հուլիսի 19-20-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։
Հուլիսի 18-ի կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։ Հուլիսի 17-ին, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +31…+33, գիշերը՝ +20…+22, արդեն վաղը ջերմաստիճանը կբարձրանա, սպասվում է +35…+37, հուլիսի 21-22-ին ցերեկը կանխատեսվում է +40…+42:-0-