418.04
4.21
392.6
+9
Եղանակը Երևանում
Հայ

Քոչարյանը` նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, մանդատները վերցնելու հարցի և հետագա պայքարի մասին

12:38
22 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի ասուլիսի ժամանակ նախազգուշացրել է, որ իշխանությունները գործողությունները կարող են հանգեցնել նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ամփոփել է անցած ընտրությունների արդյունքներն ու խոսել է` արդյոք դաշինքի ներկայացուցիչները պատրաստվում են վերցնել մանդատները։

«Ընտրությունների արդյունքները, պետք է խոստովանեմ, որ անսպասելի էին մեզ համար։ Կարծում եմ՝ անսպասելի էին նաև շատ-շատերի համար առաջին հերթին նաև այն պատճառով, որ բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր։ Մենք ենթադրում էինք, որ, այնուամենայնիվ, եղել են զանգվածային խախտումներ, մենք ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում և այդ պատճառով մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները քննարկելու համար։ Շտաբների կողմից հավաքագրվում են նյութերը և առաջիկա օրերի ընթացքում կամփոփվեն ու կպատկերացնեն, թե ինչ ծավալի բողոք է լինելու ՍԴ ներկայացնելու համար», – ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով, այն մանդատը, որը ստացել է այս իշխանությունը, այս իշխանության նկատմամբ վստահության մանդատ չէ։

«Մեր բոլոր հանդիպումները եղել են և ավելի մարդաշատ, քան իշխանության ներկայացուցիչների հանդիպումները, իմ կարծիքով՝ այստեղ աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը: Այդ գործոնը էապես ուժեղացրեց այն հանգամանքը, որ երեք նախկին նախագահ ակտիվ մասնակցում էին ընտրություններին, երկուսը՝ ընտրացուցակներ գլխավորելով, երրորդը՝ քարոզարշավներին շատ ակտիվ մասնակցելով։ Մենք չկարողացանք կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր, չէինք հասցնում և հատկապես գյուղական համայնքներում շատ քիչ հանդիպումներ ենք ունեցել, և եթե նկատել եք՝ իշխանությունը շատ ավելի մեծ արդյունքներ է գրանցել գյուղական համայնքներում: Սա, իմ տպավորությամբ, ազդեց այնպես, որ մարդիկ ամեն դեպքում վերջին պահին մտահոգություն ունեցան այդ տեսանկյունից և գնացին քվեարկեցին ներկա իշխանությունների օգտին: Սա  երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր, բայց չեմ կարծում, որ իշխանությունը ճիշտ է գնահատում իրավիճակը։ Չեմ ընդունում այն կարծիքը, թե մենք պարտվել ենք, քանի որ սա խորհրդարանական ընտրություն էր, և պարտվում են նրանք, ովքեր չեն անցնում խորհրդարան», – ասաց Քոչարյանը։

«Մյուս քննարկվող հարցը մանդատների հարցն է. վերցնել, թե չվերցնել մանդատները, մենք դաշինքի ներսում այս հարցի վերջնական որոշումը դեռ չունենք, ես կարող եմ իմ անձնական կարծիքն ասել, որ մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու շատ լուրջ, նոր հնարավորություն, շարունակելու ենք մեր պայքարը, պառլամենտական պայքարը կարող է ուժեղացնել, այլ ոչ թե միայն փոխարինել փողոցային պայքարը, և այս համատեղումը միայն ուժեղացնում է մեր հնարավորությունները», – ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով, իշխանության կազմակերպած երեկվա հանրահավաքը ցույց տվեց, որ վերջիններս շարունակելու են նույն ոճով աշխատել և ոչինչ չի փոխվել նրանց մարտավարության մեջ:

«Եթե իրենք շարունակեն նույն ոճով ու վենդետաներով, ներքաղաքական նույն լարվածությամբ, ես որևէ կասկած չունեմ, որ ՀՀ-ն կանգնած է լինելու ևս մեկ արտահերթ ընտրության առաջ: Դա շատ երկար չի տևելու», – ասաց Քոչարյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:06
19 Ապրիլի 2024
Տղամարդը գլխով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն՝ Շենգավիթի քննչականում տեղի ունեցած միջադեպի մասին
Շենգավիթի քննչականում խոշտանգման լուրերի հետքերով․ ՔԿ–ն պարզաբանում է, թե ինչ է այսօր տեղի ունեցել
16:07
19 Ապրիլի 2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվե՞լ են․ ԱՆ–ից արձագանքում են
Առողջապահության նախարարությունն արձագանքել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու մասին լուրերին
15:19
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
11:22
19 Ապրիլի 2024
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ ծառայությունը վճարովի է (ՎԻԴԵՈ)
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը վճարովի է․ ՎԻԴԵՈ
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։
12:12
18 Ապրիլի 2024
Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են․ ՀԺՄ խստորեն դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Սուքիասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին. ՎԻԴԵՈ
11:38
18 Ապրիլի 2024
Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ուշագրավ մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Ուշագրավ մանրամասներ․ Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ՎԻԴԵՈ
10:57
18 Ապրիլի 2024
Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման, կուզեք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը Բերքաբերում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունն իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական արժանապատվությունը․ ՎԻԴԵՈ
10:27
18 Ապրիլի 2024
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ տավուշցիներին (ՎԻԴԵՈ)
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, ասել է Փաշինյանը տավուշցիներին․ ՎԻԴԵՈ
10:00
18 Ապրիլի 2024
Դատարանը հրապարակել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Հրապարակվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը