Փետրվարի սկզբին Հայաստանի որոշ շրջաններում, հնարավոր է, +20 աստիճան․ Սուրենյան
02.02.2024,
14:10
Փետրվարի 4–ին հարավ–արևմուտքից հանրապետության տարածք են ներթափանցելու տաք օդային հոսանքներ

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի որոշ շրջաններում, մասնավորապես, Լոռիում և Տավուշում փետրվարի 7–ի ցերեկը օդի ջերմաստիճանը կարող է հասնել +20–ի, ասաց ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա պարզաբանեց, որ փետրվարի 4–ին հարավ–արևմուտքից հանրապետության տարածք են ներթափանցելու տաք օդային հոսանքներ։
«Փետրվարի 4–6–ը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում», – ասաց նա ուրբաթ ասուլիսի ժամանակ։
Սուրենյանի խոսքով, Արարատյան դաշտավայրում և Երևանում օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով +10․․․+12 աստիճանի, իսկ Սյունիքի հովիտներում՝ +16։
Ինչպես տեղեկացրեց Սուրենյանը, Հայաստանում չոր եղանակ կդիտվի մինչև փետրվարի 4–ը, փետրվարի 5–ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, որոնք կտևեն մինչև փետրվարի 6–ի կեսօր, փետրվարի 7–ից հետո կրկին կդիտվի պարզ եղանակ։
Նա նաև զգուշացրեց, որ փետրվարի 5–ին և 6–ին, հնարավոր է, քամու ուժգնացում։–0–