«Փեթակի» առևտրականները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ

12.09.2022, 14:54
«Փեթակի» առևտրականները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ
«Փեթակի» առևտրականները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ։

Նրանք պահանջում էին երկու կողմից բացել դեպի «Փեթակ» տանող Քրիստափորի փողոցը, քանի որ միակողմանի փակ փողոցը խանգարում է առևտրին։ Նրանք նաև պահանջում էին մաքրել փողոցի աղբը, քանի որ շինարարական աղբի հետևանքով հակասանիտարական իրավիճակ է ստեղծվել։

««Փեթակ» տոնավաճառ ոչ ոք չի մտնում։ Մենք մնացել ենք առանց գործ», – նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա նաև նշեց, որ գործադուլը շարունակվում է երեք օր, նրանք մտադիր են չեն դադարեցնել այն մինչև պատասխան չստանան կառավարությունից։

Նշենք, որ «Փեթակ» առևտրի կենտրոնը գտնվում է «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարևանությամբ, որտեղ օգոստոսի 14–ին պայթյուն ու հրդեհ էր տեղի ունեցել։ Մասամբ փլուզվել է առևտրի կենտրոնի եռահարկ շենքը։ ԱԻՆ–ի տվյալներով, պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, 1 մարդ համարվում է անհետ կորած, 63 մարդ վնասվածք է ստացել։–0–