Փաշինյանը բացահայտել է Ադրբեջանի պլանը Արցախում էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ
26.01.2023,
11:40
Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Ադրբեջանի պլանը Արցախում էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Ադրբեջանի պլանը Արցախում էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։
«Մեր ունեցած տեղեկություններով Բաքվի պլանը հետևյալն է՝ ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները: Կրկին փակել միջանցքը և հետո մի քանի օրով բացել և այսպես այնքան ժամանակ, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը», – ասաց նա հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։–0–