Փաշինյանն ընդունել է ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամներին, նրանք պահանջներ էին ներկայացրել

27.11.2020, 20:48
Փաշինյանն ընդունել է ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամներին, նրանք պահանջներ էին ներկայացրել
Փաշինյանն ընդունել է ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամներին, նրանք պահանջներ էին ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ:

Загружается новость ... "Лево"

Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook–յան իր էջում։

«Ծնողներն իրենց մտահոգությունները ներկայացրեցին զինծառայողների կեցության հետ կապված: Վարչապետը նշեց, որ մատնանշված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն հուզող հարցերի պատասխանները», – նշել է Գևորգյանը։

Հիշեցնենք, որ այսօր զինծառայողների ծնողները հավաքվել էին կառավարության շենքի մոտ։ Նրանք նշում էին, որ Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո իրենց զինծառայողները մնացել են Արցախի դիրքերում։ Նրանք պահանջում էին վերադարձնել զինծառայողներին Հայաստանի զորամասեր։ Ծնողների խոսքերով, ժամկետային զինծառայողներն իրենց հարազատներին ասում են, որ Հայաստանում իրենց մասին մոռացել են, խնդրում են օգնել, նրանք բուժօգնության կարիք ունեն։ Ծնողների պահանջն է, որպեսզի 18–20 տարեկան զինծառայողներին տեղափոխեն Հայաստանի զորամասեր, որտեղ նրանք կկարողանան շարունակել ծառայությունը–0–