«Որպեսզի մինչև նոյեմբերի 30–ը մեր երեխաները լինեն տանը». Արցախում մնացած զինծառայողների ծնողները պահանջ են ներկայացրել իշխանություններին
27.11.2020,
19:03
«Որպեսզի մինչև նոյեմբերի 30–ը մեր երեխաները լինեն տանը». Արցախում մնացած զինծառայողների ծնողները պահանջ են ներկայացրել իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո դիրքերում մնացած հայ զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ` պահանջելով զինծառայողներին վերադարձնել Հայաստանի զորամասեր։
Ակցիայի մասնակիցների խոսքերով, ոչ ոք չի կարող հստակ պատասխան տալ, թե ինչու են զինծառայողները մնում դիրքերում և երբ կկարողանան վերադառնալ Հայաստան։
«Պաշտպանության նախարարությունում ոչ ոք չի կարողանում մեզ տալ հստակ ու կոմպետենտ բացատրություն, մեզ այսօր Պաշտպանության նախարարությունից ուղարկել են այստեղ (կառավարություն, խմբգր.), մենք եկել ենք, գրանցվել ենք և արդեն մոտ երկու ժամ սպասում ենք հանդիպման։ Պաշտպանության նախարարությունում ասել են, որ մեզ հետ կզրուցի Փաշինյանը», – հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Ծնողների խոսքերով, ժամկետային զինծառայողներն իրենց հարազատներին ասում են, որ Հայաստանում իրենց մասին մոռացել են, խնդրում են օգնել, նրանք բուժօգնության կարիք ունեն։
«Մեր պահանջն է, որպեսզի 18–20 տարեկան զինծառայողներին տեղափոխեն Հայաստանի զորամասեր, որտեղ նրանք կկարողանան շարունակել ծառայությունը», – նշում են ծնողները։–0–
Загружается новость ... "Лево"