Փաշինյանն Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդագիրը հիմնավորումներով հետ է ուղարկելու նախագահին

11.03.2021, 19:11
Փաշինյանն Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդագիրը հիմնավորումներով հետ է ուղարկելու նախագահին
Փաշինյանն Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդագիրը հիմնավորումներով հետ է ուղարկելու նախագահին
ԵՐԵՎԱՆ,11 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում նախագահի աշխատակազմին կներկայացնի Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու կրկնակի միջնորդությունը` լրացուցիչ հիմնավորումներով։

Այս տեղեկատվույունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեցին կառավարության աշխատակազմից` նշելով, որ միջնորդագիրը կներկայացվի արդեն այսօր կամ վաղը։

Մարտի 10–ին առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին դիմել է ՍԴ, նա ուզում է վիճարկել օրենքի այն կետը, որով Փաշինյանը պաշտոնից ազատել է ԳՇ պետին։

 Օնիկ Գասպարյանը հանդես է եկել ուղերձով` նշելով, որ իրեն պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական է, «ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով Գասպարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան»։ ՀՀ ԶՈւ ղեկավար կազմն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։

Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: ՀՀ նախագահը Փաշինյանի միջնորդությունն առարկություններով հետ է ուղարկել։–0–