555.06
6.72
478.42
+13
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից. Փաշինյան

10:41
10 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Այս մասին Facebook–յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հրապարակելով կառավարության կայքում տեղադրված համապատասխան հայտարարությունը։

«Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

2021թ. փետրվարի 27-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ:

Նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին 2021թ. փետրվարի 28-ին գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասը և նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը` 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից», – նշվում է Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարության մեջ։–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:20
16 Հոկտեմբերի 2021
ՀՀ առողջապահության նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը
Ավանեսյանը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը
22:00
15 Հոկտեմբերի 2021
Հայաստանը պատրաստ է սկսել Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը.Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը
21:12
15 Հոկտեմբերի 2021
Աշխատանք է տարվում հաղորդակցության բացման ուղղությամբ. ՀՀ–ն կստանա ճանապարհ դեպի ՌԴ, իսկ Ադրբեջանը` ՀՀ տարածքով դեպի Նախիջևան.Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է, որ աշխատանք է տարվում հաղորդակցության բացման ուղղությամբ. ՀՀ–ն կստանա ճանապարհ դեպի ՌԴ, իսկ Ադրբեջանը` ՀՀ տարածքով դեպի Նախիջևան.ՎԻԴԵՈ
19:08
15 Հոկտեմբերի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին՝ «Կոմիտասի պարկ» բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռք բերման համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին՝ «Կոմիտասի պարկ» բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռք բերման համար
18:56
15 Հոկտեմբերի 2021
ՍՇՎ է տարածված. Երևանի պոլիկլինիկաները կսահմանեն հերթապահություն մինչև 18 տարեկանների համար
ՍՇՎ է տարածված. Երևանի պոլիկլինիկաները կսահմանեն հերթապահություն մինչև 18 տարեկանների համար, հրապարակվել են աշխատանքի ժամերն ու հեռախոսահամարները
18:05
15 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են անասնագոմն ու խոտի դեզերը
14:26
15 Հոկտեմբերի 2021
Հայաստանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Ադրբեջանին և սպասում է բոլոր հայ գերիների վերադարձին.Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Ադրբեջանին և սպասում է բոլոր հայ գերիների վերադարձին
12:57
15 Հոկտեմբերի 2021
Վերջին լուրերը սահմանից. Ադրբեջանը զոհ ունի՞, ռուս խաղաղապահները մտահոգ են (ՎԻԴԵՈ)
Վերջին լուրերը սահմանից. Ադրբեջանը զոհ ունի՞, ռուս խաղաղապահները մտահոգ են.ՎԻԴԵՈ
11:46
15 Հոկտեմբերի 2021
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
11:32
15 Հոկտեմբերի 2021
Հերթական հակառեկորդը. նախօրեին հաստատվել է կորոնավիրուսի 1765 դեպք, 881 մարդ առողջացել է, 38 մադ մահացել է
Հերթական հակառեկորդը. նախօրեին հաստատվել է կորոնավիրուսի 1765 դեպք, 881 մարդ առողջացել է, 38 մադ մահացել է

21:37
14 Հոկտեմբերի 2021
Ծննդկանը մահացել է covid-ից, Արցախից կրակե՞լ են, Իրանի համբերությունն էլ սպառվում է.ՇՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ծննդկանը մահացել է covid-ից, Արցախից կրակե՞լ են, Իրանի համբերությունն էլ սպառվում է.ՇՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:39
14 Հոկտեմբերի 2021
«Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տասնյակ տարիներ են ծախսել։ Բա մի տասը տարի պետք չի՞ փորձարկել».ԱՆ–ն պատասխանում է բնակչությանը հուզող հարցերին
«Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տասնյակ տարիներ են ծախսել։ Բա մի տասը տարի պետք չի՞ փորձարկել».ԱՆ–ն պատասխանում է բնակչությանը հուզող հարցերին