ԶՈՒ ղեկավար կազմը միանում է Օնիկ Գասպարյանի ուղերձին`հաստատելով ՀՀ–ում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները
10.03.2021,
13:33
ԶՈՒ ղեկավար կազմը միանում է Օնիկ Գասպարյանի ուղերձին`հաստատելով ՀՀ–ում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի–Արմենիա/. Զինված ուժերի ղեկավար կազմը հայտարարություն է տարածել։
Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։
«Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։ Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 10․03․2021թ․ ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական», – նշվում է ԶՈւ ղեկավար կազմի հայտարարության մեջ, որը հրապարակել է ԶՈւ ԳՇ Տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։
Հիշեցնենք, որ այսօր Օնիկ Գասպարյանը հանդես է եկել ուղերձով` նշելով, որ իրեն պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական է, «ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան»։
Նշենք, որ այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին դիմել է ՍԴ, նա ուզում է վիճարկել օրենքի այն կետը, որով Փաշինյանը պաշտոնից ազատել է ԳՇ պետին։–0–