423
4.13
402.21
+8
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը նշել է, թե որ քարտեզներով պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան

00:42
08 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե կա՞ն պայմանավորվածություններ երկրների միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի շուրջ։

Загружается новость ... "Лево"

«Մենք հստակ ասել ենք, որ դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը հստակ տարանջատված են իրարից: Սա մեր դիրքորոշումն է, սա այն արձանագրումն է, որ մենք արել ենք։ Ինչ վերաբերում է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի թեմային, ես դեռ մայիսին կառավարության նիստում հայտարարել էի, որ պատրաստ եմ ստորագրել Ռուսաստանի կողմից առաջարկվող փաստաթուղթը՝ դեմարկացիաի և դելիմիտացիայի մասին: Եվ հիշում եք, թե ինչ ներքաղաքական աղմուկ բարձրացավ», – ասաց Փաշինյանը: 

Նա նշեց, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլ անհրաժեշտ է համարում սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան:

«Բայց, մյուս կողմից, մենք ասում ենք, որ շատ դժվար ենք պատկերացնում դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցես մի սահմանում, որտեղ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում։ Բայց նոյեմբերի 9-ից հետո մենք երևի 5-6 օր ենք ունեցել, երբ որ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել. մեկ տարվա ընթացքում՝ ընդամենը 5-6 օր, հրադադարն ամենօրյա ռեժիմով խախտվում է Արցախում: Չնայած Արցախում նախորդ շաբաթվա մեջ ունեցել ենք 1-2 օր, երբ 0 են եղել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Բայց մեծ հաշվով հրադադարի ռեժիմն ամեն օր խախտվում է հայ-ադրբեջանական սահմանին, հետևաբար, շատ դժվար է պատկերացնել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց այն սահմանին, որտեղ ամեն օր կրակոցներ են տեղի ունենում։ Կարևոր է պայմաններ ապահովելը՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի համար: Պայմանների ապահովման անհրաժեշտության մասին Հայաստանը նախկինում մի քանի անգամ արդեն արձանագրել է։ Ուզում եմ ընդգծել, որ կառավարության ծրագրում նույնպես ընդգծված է այդ անհրաժեշտությունը: Այո, մենք կարևոր ու անհրաժեշտ ենք համարում: Բայց այս պահին, հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումների պայմաններում շատ դժվար է: Չնայած, մենք այդ ուղղությամբ կոնսուլտացիաները շարունակում ենք», – ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ քարտեզներով է տեղի ունենալու այդ գործընթացը, Փաշինյանը նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե քարտեզ ասելով ինչ նկատի ունենք։

«Այդ քարտեզները հիմնականում վերատպություններ են, որովհետև, քանի որ թղթային նյութը մաշվում է, ժամանակ առ ժամանակ վերատպվել են։ Կարևոր  են իրավական հիմքերը, ի՞նչ իրավական հիմքերի վրա է տեղի ունեցել սահմանազատում և սահմանագծում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև։  Ընդհանրապես Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման ի՞նչ իրավական հիմք կա։ Որովհետև քարտեզի վրա արձանագրվում է իրավական հիմքը։ Խոհրդային Միության ժամանակ եղել է այդպիսի ավանդույթ և ոչ միայն ավանդույթ, որ օրինակ՝ Կոմունիստական կուսակցության ինչ-որ տարեդարձի կապակցությամբ եղբայրական հանրապետությունները իրար տարածքներ են նվիրել։ Ընդ որում, դա արվել է տեղական մակարդակով։ Մեր նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնականում փոխադարձության սկզբունքով է դա տեղի ունեցել։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ բոլոր իրավական հիմքերը այն իրավական հիմքերն են, որոնք 1920-1930 ականներին համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այսինքն, մենք ի վերջո պետք է գնանք դրանց։ Այստեղ կա գործնական խնդիր, որ տեքստում նշված պայմաավորվածություններն արտացոլվեն քատեզների վրա, սա է աշխատանքը, որ պիտի արվի», – ասաց Փաշինյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:38
13 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների փաթեթ Արցախի մեր հայրենակիցների համար
Արդշինբանկը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ ֆինանսական գործարքներին ձեր հասանելիությունը և հարմարավետությունը ապահովելու համար
15:33
13 Հոկտեմբերի 2023
Պուտինը հույս է հայտնել, որ Գյումրին 2024թ.–ին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Պուտինը հույս է հայտնել, որ Գյումրին 2024թ.–ին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
11:26
13 Հոկտեմբերի 2023
ԵՄ-ն Պարեկային ծառայությանը կտրամադրի Škoda մակնիշի 75 մեքենա
ԵՄ-ն Պարեկային ծառայությանը կտրամադրի Škoda մակնիշի 75 մեքենա
11:13
13 Հոկտեմբերի 2023
Ավինյանը երդվեց` ձեռքը դնելով մ.թ.ա. 782թ.–ով թվագրված Էրեբունի–Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրության վրա (ՎԻԴԵՈ)
Տիգրան Ավինյանը երդվեց` ձեռքը դնելով մ.թ.ա. 782թ.–ով թվագրված Էրեբունի–Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրության վրա. ՎԻԴԵՈ
10:56
13 Հոկտեմբերի 2023
«Անտրամաբանական է, որ սիգը մեր շուկայում ամենաէժան գնային սեգմենտում է». Փաշինյանը` Սևանում ձկնորսության նոր համակարգի ներդրման մասին (ՎԻԴԵՈ)
Ինչու՞ պիտի սիգը մեր շուկայում լինի ամենաէժան գնային սեգմենտի մեջ. Փաշինյանը` Սևանում ձկնորսության նոր համակարգի ներդրման մասին. ՎԻԴԵՈ
10:24
13 Հոկտեմբերի 2023
Մեկնարկել է Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը. ՈւՂԻՂ
19:37
12 Հոկտեմբերի 2023
Ի՞նչ պետք է իմանալ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին (ՎԻԴԵՈ)
Հայաստանում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը. ՎԻԴԵՈ
18:43
12 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը Pegasus-ի միջոցով Հայաստանում լրտեսել է 12 անձի, այդ թվում' պաշտոնյայի. ԵԽԽՎ բանաձև
Ադրբեջանը Pegasus-ի միջոցով Հայաստանում լրտեսել է 12 անձի, այդ թվում' պաշտոնյայի
16:09
12 Հոկտեմբերի 2023
Թանի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արտադրամասը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով
11:33
12 Հոկտեմբերի 2023
Ժամանակավորապես չեղարկվում են Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը և Երևան-Գյումրի-Երևան բոլոր էլեկտրագնացքները
Ժամանակավորապես չեղարկվում են Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը և Երևան-Գյումրի-Երևան բոլոր էլեկտրագնացքները
10:43
12 Հոկտեմբերի 2023
Արմեն Աշոտյանի կալանքը երեք ամսով երկարաձգվել է
ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը 3 ամսով երկարաձգվել է
15:50
11 Հոկտեմբերի 2023
Տիգրան Ավինյանը տուգանվել է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տուգանվել է