+9
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանն անդրադարձել է աղմկահարույց «Զանգեզուրի միջանցքին»

23:28
07 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Զանգեզուրի միջանցքի» թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ որ հայտարարությունը ստորագրված է եղել։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք համարել, որ քանի որ ՌԴ ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ, որում առաջին անգամ արտահայտվել է հստակ դիրքորոշում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որ այդ թեման փակ է։

Загружается новость ... "Лево"

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների կարգավիճակի հարցին, որոնց ապաշրջափակումը նախատեսված է Արցախյան 44–օրյա պատերազմի ավարտի մասին հայտարարության համաձայն։ Օվերչուկը ՀՀ փոխվարչապետ Մհերի Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի հետ միասին տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներն են։ Օվերչուկը նշել է, որ աշխատանքների արդյունքում կհանգեն կոնկրետ լուծումների: Դրանք առաջին հերթին հիմնվում են նրա վրա, որ ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են։

«Շատ բարձր եմ գնահատում ՌԴ դիրքորոշման հրապարակայնացումն այս հարցում, որովհետեւ մեծ հաշվով ՌԴ-ն այս հարցում երբեք էլ այլ դիրքորոշում չի ունեցել: Հրապարակայնացվել է ավելի ճիշտ ոչ թե ՌԴ դիրքորոշումը,այլև այդ թվում Ադրբեջանի դիրքորոշումը, որովհետև հստակ ասվում է, որ եռակողմ աշխատանքային խմբում կողմերը պայմանավորվել են այդ մասին: Եվ ես կուզենայի ձեր ուշադրությունը հարվիրեի նաև նախորդ օրը Թուրքիայից հնչած հայտարարությանը, ճիշտ է նրանք, օգտագործում են միջանցք արտահայտությունը, բայց ասում են, որ այդ «միջանցքը» պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո: Այսինքն` իրականում անկախ բառամթերքի նախընտրություններից մենք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին և պիտի ասեմ, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանի կոմունիկացիաների  բացմամբ, Ադրբեջանն էլ է շահագրգռված, Իրանն էլ, Թուրքիան ու Ռուսաստանն էլ են շահագրգռված, խնդիրն այստեղ բանաձևերի վերաբերյալ ընկալումները մոտեցնելու և նույնականացնելու մասին է», –ասաց Փաշինյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.