Փաշինյան. ապրիլյան պատերազմը սկսվել է, երբ հայկական կողմը հրաժարվել է միջնորդների առաջարկած միջանկյալ կարգավիճակի պահանջից
14.04.2021,
14:35
Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլյան պատերազմը սկսվել է, երբ հայկական կողմը հրաժարվել է միջնորդների առաջարկած միջանկյալ կարգավիճակի պահանջից

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Սերժ Սարգսյանն ասում էր, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից, պետք է հասկանալ, թե սա ինչ է նշանակում, ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մադրիդյան տարբերակում կա հասկացություն՝ միջանկյալ կարգավիճակ, հաղորդում է aysor.am–ը:
Загружается новость ... "Лево"
Նա ընդգծեց, որ 2011թ. Ադրբեջանը հրաժարվում է ԼՂ միջանկյալ կարգավիճակի քննարկումից:
«Թվում է՝ այս պայմաններում բանակցային հմտությունների արդյունքում հայկական կողմը պետք է հասներ նրան, որ միջնորդները Ադրբեջանին համոզեին՝ արի, միջանկյալ կարգավիճակն ընդունիր: Բայց փաստն այն է, որ Ադրբեջանի այդ դիրքորոշումը 2014թ., 2015թ. սկսած, արժանացել է միջնորդների աջակցությանը: 2016թ. ապրիլյան պատերազմը սկսել է այն բանից հետո, երբ միջնորդների կողմից հայկական կողմին առաջարկվել է, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձանագրման պահանջից», - նշեց Փաշինյանը:–0–