Պարզվում է՝ տրանսպորտի ուղետոմսի QR–ները դինամիկ են, ի՞նչ է դա նշանակում
14.02.2025,
21:10
Ուղետոմսերը Telcell Wallet-ում այսուհետ պաշտպանված են լինելու դինամիկ մեխանիզմով, ի՞նչ է դա նշանակում

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ուղետոմսերը Telcell Wallet-ում այսուհետ պաշտպանված են լինելու դինամիկ մեխանիզմով, հայտնում է Telcell ընկերությունը։
Դա նշանակում է, որ QR-ները պարբերաբար թարմացվելու են։
Դինամիկ QR-ներ ունեն հետևյալ փաթեթները․
- 1 օր
- 1 շաբաթ
- 1 ամիս
- 3 ամիս
- 1 տարի
«Գնելով փաթեթ մեկ անգամ՝ դու ստանում ես բազմակի օգտագործման QR, որով կարող ես օգտվել ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից՝ քո փաթեթով նախատեսված ժամկետի շրջանակներում։ QR-ները հնարավոր չէ նկարել էկրանից (screenshot կամ screen recording)», – նշում են ընկերությունից։
«Նովոստի–Արմենիա»–ին օգտատերերը հայտնում են, որ դինամիկ QR–ները էլեկտրոնային դրամապանակում թարմացվում են 30 վայրկյանը մեկ։