ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը, ԱԺ–ում ընտրեցին ՍԴ նոր դատավորներին. ամփոփում ենք սեպտեմբերի 15–ի լրահոսը
16.09.2020,
08:00
ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը, ԱԺ–ում ընտրեցին ՍԴ նոր դատավորներին. ամփոփում ենք սեպտեմբերի 15–ի լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք երեքշաբթի` սեպտեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները։
- ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։
- ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակության պատգամավորները գաղտնի քվեարկությամբ ընտրեցին ՍԴ նոր անդամներին: Ընդդիմությունը բոյկոտեց ընտրությունները։
- Գյումրիում մեկնարկել են Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքները։
- Հրապարակվել է այն ավիաընկերությունների և երկրների ցանկը, որոնք արդեն վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան։
- ՏՄՊՊՀ–ում ապօրինություններ են բացահայտվել, հափշտակվել է ավելի քան 12մլն դրամ։–0–