ՀՀ ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը դիվերսիայի և զինծառայողի վիրավորման մասին. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

15.09.2020, 15:43
ՀՀ ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը դիվերսիայի և զինծառայողի վիրավորման մասին
ՀՀ ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը դիվերսիայի և զինծառայողի վիրավորման մասին. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հերքեց Ադրբեջանի ապատեղեկատվությունը դիվերսիայի և զինծառայողի վիրավորման մասին։

Այս մասին Ստեփանյանը հայտնեց «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

«Ադրբեջանը հայտարարել է, որ սեպտեմբերի 14–ի երեկոյան հայկական կողմը սադրիչ գործողություններ է իրականացրել Թովուզի շրջանի Գաջալի գյուղի ուղղությամբ հայ–ադրբեջանակն պետական սահմանին, ինչի հետևանքով վիրավորվել է զինծառաող Ալիև Ռենաթ Էլդար օղլին», – ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով, սահմանի նշված հատվածում ընդհանրապես չի արձանագրվել կրակոց ո′չ ՀՀ ԶՈւ–ի կողմից, ո′չ հակառակորդի կողմից։

Նախօրեին Ստեփանյանը տեղեկացրեց «Նովոստի–Արմենիա» գործակալությանը, որ Ադրբեջանը փորձում է իրականացնել նոր ամրացման աշխատանքներ, ինչը կանխվում է ՀՀ Զինված ուժերի կողմից։–0–