577.45
6.3
491.15
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

ՏՄՊՊՀ–ում ապօրինություններ են բացահայտվել, հափշտակվել է ավելի քան 12մլն դրամ (ՎԻԴԵՈ)

20:32
15 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են նախկինում կատարված հանցագործության դեպք, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստվել են նյութեր, ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակից պաշտոնատար անձինք մի շարք ընկերությունների օգտին կատարել են գործողություններ` ելնելով անձնական շահագրգռվածությունից, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:

Մասնավորապես, 2017 թվականի օգոստոսի 8-ին «Ստանդարտ դիալոգ» ընկերության տրամադրած` պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող փորձարկման արձանագրությունների համապատասխան սյունակներում ՏՄՊՊ հանձնաժողովի աշխատակիցները կեղծել են արտադրանքը սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու վերաբերյալ տվյալները: Կեղծիքի հետևանքով կաթնամթերք արտադրող 12 ընկերություն չի ենթարկվել օրենքով նախատեսված` տարեկան շրջանառության մեկ տոկոսի չափով վարչական պատասխանատվության, ինչը կազմել է ընդհանուր մոտ 155 միլիոն դրամ: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ստացվել են նաև փաստական այլ տվյալներ:

ՏՄՊՊ հանձնաժողովի պաշտոնատար անձինք, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, 2015-2017 թվականներին երկու անձի հրամանագրել են փորձագետի և մասնագետի հաստիքներում` նրանցից մեկին ապօրինի հատկացնելով հիմնարկի հաշվեկշռում հաշվառված «Տոյոտա» մակնիշի մեքենա:

«Նշված անձինք աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ և պարգևավճար: Մեքենան էլ չի օգտագործվել հանձնաժողովի կարիքների համար, բայց այդ ընթացքում դուրս է գրվել 9113 լիտր վառելիք: Այսպիսով, յուրացման և վատնելու միջոցով հափշտակվել է ավելի քան 12 միլիոն դրամ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ:–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:15
09 Հոկտեմբերի 2020
Երևանում մեկնարկել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, մասնակցում են ԵՏՄ բոլոր երկրների պատվիրակությունները, բայց Ղրղըզստանից
Երևանում մեկնարկել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, մասնակցում են ԵՏՄ բոլոր երկրների պատվիրակությունները, բայց Ղրղըզստանից
12:38
09 Հոկտեմբերի 2020
Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակներն ու նպաստները ստանալ Հայաստանի փոստային բաժանմունքներում
Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակներն ու նպաստները ստանալ Հայաստանի փոստային բաժանմունքներում
11:15
09 Հոկտեմբերի 2020
614 նոր դեպք՝ մեկ օրում. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 55087-ի. մահացել է 6 մարդ
614 նոր դեպք՝ մեկ օրում. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 55087-ի. մահացել է 6 մարդ
10:18
09 Հոկտեմբերի 2020
Դադարեցրեք ցեղասպանությունը. հայտնի դերասան Մայքլ Բի Ջորդանն իր աջակցությունն է հայտնել հայերին (ՖՈՏՈ)
Դադարեցրեք ցեղասպանությունը. հայտնի դերասան Մայքլ Բի Ջորդանն իր աջակցությունն է հայտնել հայերին. ՖՈՏՈ
23:48
08 Հոկտեմբերի 2020
Հայաստանում ռազմական դրության մասին որոշումը լրացվել է. ի՞նչ փոփոխություններ են կատարվել
Հայաստանում ռազմական դրության մասին որոշումը լրացվել է. ի՞նչ փոփոխություններ են կատարվել
23:01
08 Հոկտեմբերի 2020
Երեկոյան Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ. ՊՆ
ՊՆ–ից հայտնում են, որ այսօր երեկոյան Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ
21:36
08 Հոկտեմբերի 2020
Մի քիչ առաջ խոցվեց մեկ ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հայտնեց, որ մի քիչ առաջ խոցվել է մեկ ԱԹՍ
13:27
08 Հոկտեմբերի 2020
Զինվորական դատախազությունը զգուշացնում է. զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ծառայության չներկայանալը պատժվում է ազատազրկմամբ
Զինվորական դատախազությունը զգուշացնում է. զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ծառայության չներկայանալը պատժվում է ազատազրկմամբ
12:57
08 Հոկտեմբերի 2020
ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնից, նշանակվել է պարտականությունների ժամանակավոր կատարող
ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից, նշանակվել է պարտականությունների ժամանակավոր կատարող
12:11
08 Հոկտեմբերի 2020
Լոռու մարզում 39 մարդ մակերեսային աղբյուրի ջրից թունավորում է ստացել
Լոռու մարզում 39 մարդ թունավորվել է մարդ մակերեսային աղբյուրի ջրից․ նրանցից 5-ի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ
12:00
08 Հոկտեմբերի 2020
Փաշինյան. մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է»
Փաշինյանը հայտնել է, որ ահազանգ է ստացել այն մասին, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է», ԱԱԾ–ում հետաքննություն է սկսվել