ՍԴ երեք նոր դատավորներն ընտրվեցին. ընդդիմությունը բոյկոտեց ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակության պատգամավորները երեքշաբթի՝ սեպտեմբերի 15-ին գաղտնի քվեարկությամբ ընտրեցին ՍԴ նոր անդամներին:
Ընդհանուր առմամբ կա երեք թեկնածու. ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:
Գաղտնի քվեարկության արդյուքներով, որը ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ղեկավար Վահագն Հովակիմյանը, երեք թեկնածուներն էլ արժանացել են պատգամավորների հավանությանը և ընտրվել ՍԴ դատավորներ: Թեկնածուները կստանձնեն իրենց պարտականությունները երդման պահից:
Իսկ ընդդիմադիր ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն րաժարավեցին մասնակցել ընտրություններին, որոնք, վերջիններիս խոսքով, հակասում են Սահմանադրության օրենքներին ու դրույթներին:Վիճահարույց օրենք
Հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։
Մինչ այդ, հունիսի 30-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:
Փոփոխությունների էությունը
Հունիսի 30-ին Ազգային ժողովը երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «ՍԴ մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը։
Կատարված լրացումների համաձայն, կփոխվի համապատասխան մարմինների կողմից ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման կարգը։ Այսպես, սկզբից թեկնածուներ կառաջարկի կառավարությունը, հետո` նախագահը, հետո` Դատավորների խորհուրդը։
Օրենքում կատարված լրացումների համաձայն, ամրագրվում է ՍԴ անդամներին և դատավորներին թոշակ նշանակելու մեխանիզմը, ում լիազորությունները դադարեցվել են վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների հետևանքով։
Սահմանադրական փոփոխություններ
Հունիսի 22-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց ՍԴ-ն ցրելու նախագիծը: Փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրություն, որով մասնավորապես առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված:
Քանի որ ընդունված նախագիծն ամիջականորեն վերաբերում է Սահմանադրական դատարանին, պատգամավորները դեմ քվեարկեցին, որպեսզի այդ փաստաթուղթը ներկայացվի ՍԴ ուսումնասիրությանը։-0-