413.47
4
386.35
+26
Եղանակը Երևանում
Հայ

Մոտ 12 մլրդ դրամից մնացել է շուրջ 2 մլրդ. առողջապահության նախարարի խորհրդականը պարզաբանել է` ի՞նչ է կատարվում պետպատվերով բուժման ոլորտում

21:55
27 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պատերազմի և կորոնավիրուսի վարակելիության կտրուկ աճի պայմաններում Հայաստանում 2021 թ.-ի համար հատկացված պետպատվերով բուժումների գումարը գրեթե սպառվել է, ասաց առողջապահության նախարարի խորհրդական Յակով Ասատրյանը այսօր կայացած քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝  այս պահին կառավարությունում մոտ 1.2 մլրդ. դրամի նախագիծ է շրջանառվում:

«Մենք առաջիկա ամիսներին, վերջնական հաշվարկներն անելուց հետո, փորձելու ենք ներքին դերաբաշխումներով փակել որոշակի առաջացած խնդիրները, և եթե էլի անհրաժեշտություն առաջանա, համապատասխան հիմնավորումներով, կառավարությանը նորից ներկայացնելու ենք նախագիծ՝ պահուստային ֆոնդից տվյալ ծառայությունների համար գումար հատկացնելու պահանջով»,-ասաց նախարարի խորհրդականը:

Загружается новость ... "Лево"

Յակով Ասատրյանի խոսքով՝ պետպատվերի գումարը հիվանդանոցներին բաշխելու գործը առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության գործառույթն է։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ խնդիրը սրվել է, որովհետև նախորդ տարի, հիմնականում, հիվանդանոց էին դիմում պատերազմից ու քովիդից տուժածները, իսկ այս տարի դիմողների թիվն ավելացել է, քանի որ դիմում են նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություն ունեցող և սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված մարդիկ։

«Խնդիրը համակարգային է, բայց քաղաքացիների տվյալ ծառայություններից ժամանակին օգտվելն ու դրա հասանելիության կազմակերպումը ևս փաստում է, որ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ: Այդ ընթացակարգերի համար հսկայական գումարներ են հատկացված: Այսինքն ցանկացած քաղաքացի այդ ամենի մասնիկն է և տեղեկացված է իրեն հասանելի  առողջապահական  ծրագրերից: Եվ նա գիտի, թե որ պահին ինչպես կարող է օգտվել պետության կողմից հատկացված պետպատվերից»,– ասաց Ասատրյանը:

 «Վերջիվերջո, քաղաքացին պետք է հասկանա, որ տարին մեկ անգամ պարտադիր բուժզննման պետք է գնա, այքսինքն ժամանակին իմանա, թե իր մոտ ինչ առողջական խնդիրներ կան և համապատասխան ժամկետներում դիմի և ստանա իրեն հասանելիք օգնությունը: Մեր հասարակության մեջ մի փոքր այլ է»,-ասաց առողջապահության նախարարի խորհրդականը:

Նրա խոսքով՝  հիմնականում քաղաքացին արդեն իսկ իր մոտ առկա խնդրով, որը բավականին լուրջ է, միանգամից դիմում է բուժկենտրոն, ու անհրաժեշտություն է առաջանում հավելյալ բուժզնման:

«Տարվա ընթացքում մենք չգիտենք` ինչ կլինի, ինչ դեպքերի մասով հիմնականում կարող է գումարը ծախսվել: Մենք տարվա մեջ մի քանի անգամ և´ ներքին վերաբաշխումներով, և´ պհուստային ֆոնդից գումարներ ենք հատկացնում առողջապահական հարցերին»,-ասաց Ասատրյանը:

Համաձայն պաշտոնական տվյալների՝ հատկապես սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական սպասարկման իրականացման համար պետբյուջեից 2021թ-ի համար հատկացված մոտ 12 մլրդ դրամից մնացել է մոտ 2 մլրդ դրամը: Սա մեծ գումար չէ՝ հաշվի առնելով, որ տարվա ավարտին մոտ 4 ամիս դեռ կա։

«Պետպատվերի շրջանակում այս գումարները գրեթե ամբողջովին սպառվել են Երևանում: Եվ շատ բժշկական կենտրոններում խոցելի խմբերն արդեն իսկ բախվում են բժշկական ծառայություների մատչելիոթյան ու հասանելիության խնդրին», – ասաց Ասատրյանը:

Յակով Ասատրյանը նշեց նաև, որ տարեվերջին համապատասխան փոփոխություններ կլինեն: Պահուստային ֆոնդից, ըստ անհրաժեշտության  էլ, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հավելյալ գումարներ կհատկացվեն առողջապահական համակարգին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:55
21 Սեպտեմբերի 2023
Երևանի կենտրոնում ակցիաներ են՝ ի աջակցություն Արցախի (ՎԻԴԵՈ)
Երևանի կենտրոնում հինգշաբթի անցկացվում են ակցիաներ՝ ի աջակցություն Արցախի. ՎԻԴԵՈ
00:02
21 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
22:19
20 Սեպտեմբերի 2023
Հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև զանգվածային բախումներ են, մարդկանց բերման են ենթարկում
Իրավապահները սկսել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել հանրահավաքի մասնակիցներին
21:12
20 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
21:03
20 Սեպտեմբերի 2023
Երևանում կենտրոնում անցկացվում է ընդդիմության հանրահավաքն՝ ի պաշտպանություն Արցախի
Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, անցկացվում է ընդդիմության հանրահավաքը՝ ի պաշտպանություն Արցախի
15:58
20 Սեպտեմբերի 2023
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
15:28
20 Սեպտեմբերի 2023
Իրանը չեղարկել է բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
Իրանի ավիացիոն իշխանությունները չեղարկել են բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
14:40
20 Սեպտեմբերի 2023
Հիմա ամենակարևոր հարցն այն է, որ ԼՂ-ի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ տեղի ունեցածն ընդունում են ի գիտություն, կշարունակեն հետևել զարգացումներին. ՎԻԴԵՈ
13:26
20 Սեպտեմբերի 2023
Մոսկվան սպասում է Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման. Պեսկով
Պեսկովը հայտնեց, որ Մոսկվան սպասում է Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման
12:35
20 Սեպտեմբերի 2023
36 մարդ է տուժել կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով
36 մարդ է տուժել կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով
11:11
20 Սեպտեմբերի 2023
Ընդդիմությունը կոչ է անում այսօր մասնակցել մասշտաբային հանրահավաքի (ՎԻԴԵՈ)
Այսօր ժամը 19։00–ին ընդդիմությւոնը մասշտաբային հանրահավաք է կազմակերպում Հանրապետության հրապարակում. ՎԻԴԵՈ
01:22
20 Սեպտեմբերի 2023
Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ-ի սուվերեն տարածքը. Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ-ի սուվերեն տարածքը, և սա է ՀՀ-ի առաջնահերթությունը