«Մորս կորցրեցինք…»․ Հովիկ Աղազարյանի որդին՝ մայրիկի մահվան մասին

20.12.2024, 12:56
Աղազարյանի որդին հայտնել է մայրիկի մահվան պատճառը
«Մորս կորցրեցինք…»․ Հովիկ Աղազարյանի որդին՝ մայրիկի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, գրառում է կատարել։ 

«Մորս կորցրեցինք…Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր։

Հոգեհանգիստը կկայանա վաղը՝ 21. 12.2024թ.-ին, ժամը 17:00-ից, Այնթապ, Մասիսի խճուղի 2 հասցեում գործող «Alla Luce» սգո սրահում, հուղարկավորությունը՝ նույն վայրից, 22.12.2024թ.-ին, ժամը 13:00-ին», – նշել է նա Facebook–յան իր էջում։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր գիշերը կյանքից հեռացել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը։