537.18
6.37
477.15
+11
Եղանակը Երևանում
Հայ

Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակել է մի փաստ, որը մինչ այժմ գաղտնիք է մնացել հասարակության համար

19:07
05 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն իր ilur.am կայքում գրել է.

«Լրագրող Էմմա Գաբրիելյանը այսօր, մայիսի 5-ին հրապարակած «Եթե երեք նախագահները միանային» խորագիրը կրող իր հոդվածում, մասնավորապես, գրել է հետեւյալը. «Հնարավո՞ր էր այսօր Հայաստանում ունենալ նախընտրական լիովին այլ մթնոլորտ: Հնարավոր էր, բայց ամենաանհավանական ու ոչ ստանդարտ կոնֆիգուրացիայով. եթե առաջիկա ընտրություններում Հայաստանի նախկին երեք նախագահները միասնական հանդես գալու համարձակություն ունենային: Կարեւոր չէ, թե այդ եռամիասնությունը որքան տոկոսներ կհավաքեր, սակայն պարզ է, որ երեք նախագահների ստացած ձայների հանրագումարն ավելին կլիներ, քան հիմա ամենափայլուն նախընտրական արշավի պայմաններում նրանց բերած առանձին տոկոսները: Խեղճացած, ընկճված Հայաստանը ոտքի կանգնեցնելու ճանապարհին ղարաբաղյան պատմության տարբեր դրվագներում յուրաքանչյուր փուլում իրենց հաղթանակը կնքած նախկին երեք նախագահների միավորումը փոքր-ինչ կմեղմեր պարտված երկրում ծանր մթնոլորտը եւ նրանց այդ քայլը, հնարավոր է, բավական տպավորիչ ու գործուն դառնար»։

Այս դիտարկումը ինձ հուշեց հրապարակել մի փաստ, որը մինչ այժմ գաղտնիք է մնացել մեր հասարակության համար։ Ինչպես հայտնի է, ս.թ. մարտի 25-ին տեղի էր ունեցել ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպումը։ Վերջինս կայացել էր իմ նախաձեռնությամբ և իմ կողմից կազմված հետեւյալ հայտարարությունն ընդունելու առաջարկով.

ՀՀ նախկին նախագահների հայտարարությունը

Նկատի ունենալով՝

• պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը,

• ներքաղաքական գերլարված իրավիճակի շուտափույթ լիցքաթափման, ատելության խոսքի հետագա խորացումից և բախումներից խուսափելու հրամայականը,

• իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետևանքները,

• ինչպես նաև, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձևավորման և հանրային համերաշխության համազգային սպասումը,

Հայտարարում ենք՝

որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:

Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության և միջազգային հանրության կողմից։

Ընտրական գործընթացի սկզբնավորման պաշտոնական հայտարարումից և դաշինքի ցուցակի հրապարակումից հետո հանդես կգանք մամլո ասուլիսով։

Լևոն Տեր-Պետրոսյան

Ռոբերտ Քոչարյան

Սերժ Սարգսյան

Երևան, 25 մարտի 2021թ.

Քննարկում տեղի չունեցավ, քանի որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես մերժեց այդ առաջարկը, դա պատճառաբանելով զուտ բարոյական նկատառումով, այն է՝ որ դրանով ինքը դավաճանած կլինի իր կողմից ստեղծված «Հայաստանի փրկության շարժմանը»։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա որևէ կարծիք չարտահայտեց։ Այսօր ես հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին։ Համոզված եմ, որ համապատասխան հասարակական ճնշման պարագայում դա միանգամայն իրականանալի ծրագիր է, որը թերեւս նոր աղետներից խուսափելու միակ ելքն է։ Ողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»։–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:57
23 Նոյեմբերի 2021
Հայտնի է դպրոցական ձմեռային արձակուրդների ժամանակացույցը
Հրապարակվել է դպրոցական ձմեռային արձակուրդների ժամանակացույցը
11:17
23 Նոյեմբերի 2021
116 մլն դրամ աջակցություն Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող անչափահաս երեխաներինª Միքայել Վարդանյանից (ՎԻԴԵՈ)
Շիրակի մարզում հաշվառված է մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող 464 երեխա.ՎԻԴԵՈ
11:10
23 Նոյեմբերի 2021
Հայաստանում կորոնավիրուսը ևս 48 մարդու կյանք է խլել, 1438–ն առողջացել է
Հայաստանում կորոնավիրուսը ևս 48 մարդու կյանք է խլել, 1438–ն առողջացել է
23:46
22 Նոյեմբերի 2021
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել
21:11
22 Նոյեմբերի 2021
Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի բացած կրակի հետևանքով 19–ամյա զինծառայող է զոհվել
Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի բացած կրակի հետևանքով 19–ամյա զինծառայող է զոհվել
19:21
22 Նոյեմբերի 2021
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել. ՀՀ ՊՆ
ՊՆ–ից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել
15:15
22 Նոյեմբերի 2021
Երթևեկի փոփոխություն է կատարվել «Զվարթնոց» օդանավակայան տանող խաչմերուկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է կատարվել «Զվարթնոց» օդանավակայան տանող խաչմերուկում.ՍԽԵՄԱ
13:29
22 Նոյեմբերի 2021
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
12:30
22 Նոյեմբերի 2021
Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվել որպես մեղադրյալ
Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվել որպես մեղադրյալ
11:23
22 Նոյեմբերի 2021
Ձմեռ է գալիս. ջերմաստիճանը կնվազի 5 աստիճանով, Երևանում գիշերը սպասվում են սառնամանիքներ
Ձմեռ է գալիս. ջերմաստիճանը կնվազի 5 աստիճանով, Երևանում գիշերը սպասվում են սառնամանիքներ
11:16
22 Նոյեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 272 նոր դեպք, 1873 մարդ առողջացել է, 30 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 272 նոր դեպք, 1873 մարդ առողջացել է, 30 մարդ մահացել է
10:26
22 Նոյեմբերի 2021
Երևանի փողոցներում բողոքի ակցիաներ էին, 18 մարդ բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)
Երևանի փողոցներում բողոքի ակցիաներ էին, 18 մարդ բերման է ենթարկվել.ՎԻԴԵՈ