Լարված իրավիճակ ՊՆ–ի մոտ, անհետ կորած զինվորների ծնողները կոտրել են ՊՆ–ի դուռը և փորձում են մտնել շենք (ՈւՂԻՂ)

16.12.2020, 13:03
Լարված իրավիճակ ՊՆ–ի մոտ, անհետ կորած զինվորների ծնողները կոտրել են ՊՆ–ի դուռը և փորձում են մտնել շենք, ՈՒՂԻՂ
Լարված իրավիճակ ՊՆ–ի մոտ, անհետ կորած զինվորների ծնողները կոտրել են ՊՆ–ի դուռը և փորձում են մտնել շենք (ՈւՂԻՂ)

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պաշտպանության նախարարության մոտ կազմակերպվել է անհետ կորածների ծնողների հերթական բողոքի ակցիան։ 

Նրանք պահանջում են զբաղվել իրենց երեխաների հարցով։ Իրավիճակը լարված է, ծնողները կոտրել են ՊՆ–ի դուռը և փորձում են մտնել շենք։ 

Նախօրեին սկսեցին տեղեկություններ շրջանառվել այն մասին, որ Արցախում 100–ից ավելի հայ զինվորականներ են գերեվարվել։

Այս կապակցությամբ Արցախի ՊԲ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար»:–0–