540.24
6.13
482.57
-2
Եղանակը Երևանում
Հայ

Կալանավորվել է «օրենքով գող» «Զապը» (ՎԻԴԵՈ)

12:29
27 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետևողական գործողությունների շնորհիվ բացահայտել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու ևս մեկ դեպք, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Քրեական հետախույզների պրոֆեսիոնալ և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի քաղաքացի մեկ այլ քաղաքացուց հուլիսին հափշտակել է մոտ 4 միլիոն դրամ արժողությամբ ապրանք, ինչից հետո, այսպես կոչված՝«քրեական հեղինակություն» հանդիսացող անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը տվյալ անձին տարել է իր մոտ և հափշտակված ապրանքի վերադարձման հարցի շուրջ պարզաբանումներ սկսել նրա հետ: Դրա մասին տեղեկացել է, այսպես կոչված՝ «օրենքով գող» Անդրանիկ Ս.-ն։ Վերջինս, մեկ այլ անձի միջոցով, իր անունից հրահանգել է «քրեական հեղինակություն» հանդիսացող անձին դադարեցնել պարզաբանումները՝ հետագայում վերը նշված խնդիրը իր կողմից լուծելու պայմանով: Այսպես կոչված՝ «քրեական հեղինակությունը», այնուհետև հրահանգել է իր ղեկավարած խմբավորման անդամին՝ հափշտակություն կատարած անձին բերել իր մոտ, ապա նրան բաց է թողել, ինչի մասին տեղյակ է պահել, այսպես կոչված՝ «օրենքով գողին»։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ 52-ամյա Անդրանիկ Ս.-ն կալանավորված է։ Քրեական ենթամշակույթի դեմ ակտիվ պայքարը ոստիկանության գործունեության գլխավոր ուղղություններից է։ Հասարակության և հանրային գիտակցության մեջ այդպիսի դրսևորումներն արմատախիլ անելու նպատակով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները ամենօրյա ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց արդյունքներին բազմիցս անդրադարձել ենք։

«Այսօր արձանագրված բացահայտման դեպքը քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու արատավոր երևույթը արմատախիլ անելու ուղղությամբ ոստիկանության ակտիվ պայքարի հերթական հաջողությունն է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:00
28 Հունվարի 2022
Հայաստանը նշում է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը
Հայաստանը այսօր՝ հունվարի 28-ին, նշում է հանրապետության Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը
13:54
27 Հունվարի 2022
Նախարար. Հայաստանում նկատվում է օմիկրոն շտամով հիվանդացության կտրուկ աճ
Հայաստանում նկատվում է օմիկրոն շտամով հիվանդացության կտրուկ աճ
12:10
27 Հունվարի 2022
Հետաձգվել է «Դվին» հյուրանոցում ԶՈւ կազմավորման 30–ամյակին նվիրված ընդունելությունը. հայտնի է պատճառը
Հետաձգվել է «Դվին» հյուրանոցում ԶՈւ կազմավորման 30–ամյակին նվիրված ընդունելությունը. հայտնի է պատճառը
11:37
27 Հունվարի 2022
2 556 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ է գրանցվում
2 556 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ է գրանցվում
22:04
26 Հունվարի 2022
QR կոդի սկանավորման կարիք չկա՞. ԱՆ-ն հայտարարություն է տարածել կորոնավիրուսային նոր սահմանափակումների վերաբերյալ
QR կոդի սկանավորման կարիք չկա՞. ԱՆ-ն հայտարարություն է տարածել կորոնավիրուսային նոր սահմանափակումների վերաբերյալ
21:54
26 Հունվարի 2022
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռնարկատերերին բանկային երաշխիքներ՝ պայմանագրային պարտավորությունների ապահովման նպատակով
ՎՏԲ-Հայաստան Բանկի երաշխիքների միջոցով փոքր և միջին ձեռնարկատերերը կարող են խնայել իրենց գումարները՝ գործընկերների հետ հաշվարկներ կատարելիս և մրցույթներին մասնակցելիս
15:51
26 Հունվարի 2022
ՔՊ–ից մեկնաբանել են նախագահի պաշտոնում իշխանական թեկնածուի նշանակման հարցը
ՔՊ–ից մեկնաբանել են նախագահի պաշտոնում իշխանական թեկնածուի նշանակման հարցը

15:26
26 Հունվարի 2022
ԶԼՄ–ները հայտնում են նախագահի պաշտոնում ՔՊ–ական թեկնածուի անունը
ԶԼՄ–ները հայտնում են նախագահի պաշտոնում ՔՊ–ական թեկնածուի անունը
12:38
26 Հունվարի 2022
Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով
Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով
12:13
26 Հունվարի 2022
Էդ մատդ ք...դ եմ մտցնելու. ԱԺ–ում թեժ կրքեր են (ՎԻԴԵՈ)
Էդ մատդ ք...դ եմ մտցնելու. ԱԺ–ում թեժ կրքեր են. ՎԻԴԵՈ
11:36
26 Հունվարի 2022
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերի թիվը հասել է գրեթե 2000–ի, առողջացել է 147մ մարդ, 1 մարդ մահացել է
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված  նոր դեպքերի թիվը հասել է գրեթե 2000–ի, առողջացել է 147մ մարդ, 1 մարդ մահացել է
11:05
26 Հունվարի 2022
ԶՈւ–ն համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ, նոր ուղղաթիռներով (ՖՈՏՈ)
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ, նոր ուղղաթիռներով . ՖՈՏՈ