Իշխան Սաղաթելյանը երրորդ անգամից ընտրվեց ԱԺ փոխնախագահ

06.08.2021, 11:15
Իշխան Սաղաթելյանը երրորդ անգամից ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Իշխան Սաղաթելյանը երրորդ անգամից ընտրվեց ԱԺ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ–ն 3–րդ քվեարկության արդյունքում Իշխան Սաղաթելյանին ընտրեց ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում։

Նշենք, որ Սաղաթելյանը ներկայացնում է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը։

Ինչպես հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր,  կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 37-ը, անվավեր էր ճանաչվել 2 քվեաթերթիկ:

Նշենք, որ Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրվել էր արդեն երրորդ անգամ:

Նախօրեին առաջին երկու անգամ ընտրության քվեարկությունների արդյունքներով Սաղաթելյանը բավարար ձայներ չէր հավաքել:–0–