Հյուսիսում Հայաստանի մուտքն ու ելքը սահմանափակվել է միայն մեկ անցակետով

28.09.2020, 21:08
Հյուսիսում Հայաստանի մուտքն ու ելքը սահմանափակվել է միայն մեկ անցակետով
Հյուսիսում Հայաստանի մուտքն ու ելքը սահմանափակվել է միայն մեկ անցակետով
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՊԵԿ-ը հորդորում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրայի անցակետով։

Загружается новость ... "Лево"

Ելնելով անվտանգությունից՝ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար ընտրել Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետը՝ Բագրատաշենի մաքսակետի փոխարեն, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Կոմիտեն նաև հայտնում է, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, այս մասին պայմանավորավծություն է ձեռքբերվել նաև Վրաստանի կառավարության հետ, որպեսզի Վրաստանից Հայաստան ժամանող հայկական պետհամարանիշներով բեռնատարներն ուղղորդվեն Բավրայի մաքսակետ:

«ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորորդում է քաղաքացիներին ռազմական դրության պայմաններում լինել առավել զգոն և Հայաստան-Վրաստան ուղղություններով երթևեկելու համար ընտրել առավել անվտանգ ուղի», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–