438.63
4.38
404.42
-1
Եղանակը Երևանում
Հայ

Հինգշաբթի` մայիսի 16–ի կարևոր նորությունների հնգյակը

08:00
17 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` մայիսի 16–ի կարևոր նորությունների հնգյակը։

  • Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եկել էին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երաշխավոր կանգնելու համար։ Սահակյանն ու Ղուկասյանը դատավոր Դավիթ Գրիգորյանին հանձնեցին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումը։ Դատավորը զգուշացրեց երաշխավորներին պատասխանատվության մասին Քոչարյանի հետագա գործողությունների համար։ Դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 18–ին։

  • Կառավարությունը նախօրեին նիստի ժամանակ հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախաձեռնությանը, ըստ որի նախատեսվում է բալային համակարգ ներդնել երթևեկության կանոնները խախտելու համար։ Ինչպես նշել է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, վարորդներին մեկ տարվա համար տրվելու է 9 միավոր: Խախտում արձանագրելու դեպքում ինքնաշխատ եղանակով այդ 9 միավորից հանվելու են տուգանային միավորներ: Խոսքը 0,5, 1, 2, 3, 4 միավորանոց խախտումների մասին է: Տուգանային միավորի չափը սահմանվում է` ելնելով հանրային վնասակարության աստիճանից։ Եթե մեկ տարվա ընթացքում խախտումներ կատարելը հանգեցնում է 9 միավորի սպառման, ապա կիրառվում է վարորդական իրավունքի կասեցում 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի ավարտից հետո այդ իրավունքը վերականգնվելու է և նորից տրվելու է 9 միավոր: Եթե երկրորդ անգամ վարորդը սպառի 9 միավորը, ապա վարորդական իրավունքից կզրկվի մեկ տարի ժամկետով, իսկ դրանից հետո արդեն պետք է ընդհանուր հիմունքներով քննություն հանձնի և ստանա վարորդական իրավունք։ Միաժամանակ վարորդական իրավունքից զրկված անձի կողմից մեքենա վարելու համար սահմանվել է 200-300 հազար դրամի տուգանք կամ կալանք`մինչև 2 ամիս ժամկետով: Վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում մեքենա վարելու կամ սթափության վիճակի զննումից հրաժարվելու համար նախատեսվել է 300-500 հազար դրամի տուգանք կամ ազատազրկում 6 ամսից 1 տարի ժամկետով։

  • Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ–ի Սպիտակ Տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի ու Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլլի հետ։Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր, ներդրումների և ֆինանսական աջակցության հնարավորությունները։

  • Կառավարության նիստի ժամանակ Կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանն անդրադարձել է երևանյան դպրոցներում առաջին դասարանցիների առցանց գրանցման համակարգի աշխատանքին։ Նշենք, որ 2019 թ.-ի մայիսի 15-ից Երևանի բնակիչները կարող են իրենց երեխաներին առաջին դասարաններ գրանցել միայն հատուկ կայքի միջոցով: Փոխնախարարը նշել է, որ համակարգի աշխատանքի ժամանակ խնդիրներ են արձանագրվել մոտ 100 առաջին դասարանցիների գրանցման դեպքում: Դա պայմանավորված է եղել նրանով, որ առավոտյան ժամը 9:10-ից մինչև 9:15 համակարգը ծանրաբեռնված էր 217 հազար միաժամանակ գործողությունների պատճառով: «Տեխնիկական խնդիրներն արագ լուծվել են: 9:25-ից սկսած համակարգը սկսել է աշխատել բնականոն հունով: Մեզ մոտ հիմա գրանցված է գրեթե 75-80% առաջին դասարանցի», - նշել է փոխնախարարը։

  • «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Srbuk–ն չանցավ  «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ։ Երկրորդ կիսաեզրափակչում առաջին համարի ներքո հանդես եկող Srbuk–ը կատարեց Walking Out երգը։ Ելույթն ուղեկցվում էր գունային հատուկ էֆեկտներով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու