+16
Եղանակը Երևանում
Հայ

ՃՈ խախտումների համար կներդրվի բալային համակարգ, որոշ խախտումների դեպքում կկիրառվի կալանք

16:23
16 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծեր վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ 

Օրինագիծը ներկայացնող ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի խոսքով, նոր մոտեցմամբ նախատեսվում է հրաժարվել «զանցանք–տուգանք» համակարգից և կիրառել զանցանք-տուգանք-տուգանային միավոր կամ բալեր եռամիասնությունը։

«Ոստիկանությունը վերագնահատել է մի շարք տուգանքների համապատասխանությունը զանցանքների հանրորեն վնասակարության աստիճանին՝ առաջարկելով թվով 100 իրավախախտումներից 26-ի պարագայում մեղմացնել տուգանքները, ընդ որում՝ 10 խախտման դեպքում 50 տոկոսով, իսկ 7 խախտման դեպքում՝ ավելի քան 50 տոկոսով», – նշել ՀՀ փոխոստիկանապետը։

Նրա խոսքով, այս փոփոխության արդյունքում բյուջետային մուտքերը կկրճատվեն 2,7 մլրդ դրամով։

«Տուգանքների չափերի բարձրացումն այլևս ի զորու չէ նվազեցնել պատահարների թիվը։ Ավելին, դա հանրային ընկալման մեջ ձևավորել է հետապնդումների ենթարկելու համոզմունք: Բարձր տուգանքները նաև ազդեցություն են թողնում սոցիալական տարբեր խմբերի պատկանող վարորդների վարքի վրա», – նշեց Քոչարյանը։

«Վարորդներին մեկ տարվա համար տրվելու է 9 միավոր: Խախտում արձանագրելու դեպքում ինքնաշխատ եղանակով այդ 9 միավորից հանվելու են տուգանային միավորներ: Խոսքը 0,5, 1, 2, 3, 4 միավորանոց խախտումների մասին է: Տուգանային միավորի չափը սահմանվում է` ելնելով հանրային վնասակարության աստիճանի», – ասաց ՀՀ փոխոստիկանապետը։ 

Նրա խոսքով, եթե մեկ տարվա ընթացքում խախտումներ կատարելը հանգեցնում է 9 միավորի սպառմանը, ապա կիրառվելու է վարորդական իրավունքի կասեցում 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի ավարտից հետո այդ իրավունքը վերականգնվելու է և նորից տրվելու է 9 միավոր: Եթե երկրորդ անգամ վարորդը սպառի 9 միավորը, ապա վարորդական իրավունքից կզրկվի մեկ տարի ժամկետով, իսկ դրանից հետո արդեն պետք է ընդհանուր հիմունքներով քննություն հանձնի և ստանա վարորդական իրավունք։

Միաժամանակ, վարորդական իրավունքից 6 ամսով զրկված վարորդը կարող է երեք ամիս անց հանձնել տեսական քննություն և ժամկետից շուտ հետ ստանալ վարորդական իրավունքը: Եթե վարորդը մեկ տարվա ընթացքում մնացորդում ունի 3 և պակաս միավոր, նա կարող է տեսական քննություն հանձնելու միջոցով մեկ անգամ հետ վերադարձնել երկու միավոր:

ՀՀ փոխոստիկանապետը նաև նշեց, որ որոշ իրավախախտումներ կքրեականացվեն։

«Վարորդական իրավունքից զրկված անձի կողմից մեքենա վարելու համար սահմանվել է 200-300 հազար դրամի չափով տուգանք կամ կալանք`մինչև 2 ամիս ժամկետով: Վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում մեքենա վարելու կամ սթափության վիճակի զննումից հրաժարվելու համար նախատեսվել է 300-500 հազար դրամի չափով տուգանք կամ ազատազրկում 6 ամսից 1 տարի ժամկետով», – նշել Քոչարյանը։ 

Օրենքի ուժի մեջ մտնումը նախատեսվում է 6 ամսից։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:25
21 Սեպտեմբերի 2019
Աշխարհի ամենաբարձր երկնաքերը` Դուբայի Բուրջ Խալիֆան, առաջին անգամ լուսավորվել է հայկական եռագույնի գույներով (ՖՈՏՈ)
Աշխարհի ամենաբարձր երկնաքերը` Դուբայի Բուրջ Խալիֆան, առաջին անգամ լուսավորվել է հայկական եռագույնի գույներով:
16:55
21 Սեպտեմբերի 2019
ՀՀ Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:
14:29
21 Սեպտեմբերի 2019
Արմեն Սարգսյան. «Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ»
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
12:59
21 Սեպտեմբերի 2019
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
10:30
21 Սեպտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)։
09:00
21 Սեպտեմբերի 2019
Հայաստանը տոնում է անկախության 28–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 28–ամյակը։
21:15
20 Սեպտեմբերի 2019
Վարչապետն ու Լիբանանի պաշտպանության նախարարը քննարկել են փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին:
20:04
20 Սեպտեմբերի 2019
Երախտապարտ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար. նախագահը պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն ՀՀ անկախության 28–րդ տարեդարձի կապակցությամբ։
19:31
20 Սեպտեմբերի 2019
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման:
17:40
20 Սեպտեմբերի 2019
«Արմենիա Վայնի» կոնյակը՝ միջազգային մրցույթի լավագույններից (ՖՈՏՈ)
Վերջերս «Արմենիա Վայն» ընկերության կոնյակն արժանացել է արծաթե մեդալների միջազգային հեղինակավոր մրցույթում՝ International Wine & Spirit Competition-ում:
17:20
20 Սեպտեմբերի 2019
Ռուսաստանը պատրաստվում է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի երկաթուղու սպասարկումը. RTVI
«Ռուսաստանի երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է լուծարել համաձայնությունը Հայաստանի իշխանությունների հետ:
17:17
20 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը: