Հինգշաբթի` դեկտեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
13 Դեկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է դեկտեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանություն ճանաչող և դատապարտող բանաձևը, ինչից հետո սենատոր Ռոբերտ Մենենդեզը հուզվեց իր խոսքի ավարտին։
Ոստիկանությունը պարզել է գերմանացի զբոսաշրջիկին 34 հազար դրամով «Զվարթնոց» օդանավակայանից Հանրապետության հրապարակ տարած տաքսու վարորդի ինքնությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է կրթական ոլորտում առկա խնդիրներին՝ քննադատելով հայկական դպրոցներում դասավանդման սխալ մեթոդները։
Նախօրեին Հայաստանի կառավարության նիստում որոշում է ընդունվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ, ինչի արդյունքում զինծառայությունից գումարով ազատվելու օրենքը կգործի մինչև դեկտեմբերի 31-ը։–0–
Ինչի՞ց պետք է հրաժարվել Պահքի ժամանակ, իսկ եթե չիմանալով օգտագործել ենք արգելված սնունդ. Արարատյան Հայրապետական Թեմը պարզաբանում է Պահքին վերաբերող բոլոր հարցերը