438.63
4.38
404.42
-2
Եղանակը Երևանում
Հայ

Սենատում ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո սենատոր Ռոբերտ Մենենդեզը հուզվել է իր խոսքի ավարտին (ՎԻԴԵՈ)

23:22
12 Դեկտեմբերի 2019
© Լուսանկարը՝ screenshot տեսանյութից

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ ԱՄՆ Սենատը միաձայն կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին։ 

Լրագրող Հայկարամ Նահապետյանը Facebook–յան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հուզվում սենատոր Ռոբերտ Մենենդեզը քվեարկության ավարտից հետո։ 

Հոկտեմբերի 29–ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 296 բանաձևի ընդունման օգտին:Բանաձևի օգտին քվեարկեց 405 կոնգրեսական, դեմ` 11–ը։ Թիվ 296 բանաձևի քվեարկությունը տեղի ունեցավ վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ: 

Այն առաջարկել է հանրապետական Ադամ Շիֆը 2019 թվականի ապրիլի 8-ին, իսկ Սենատի թիվ 150 բանաձևը (որն արտահայտում է ԱՄՆ-ի` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու դիրքորոշումը) առաջ է քաշվել սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին:

Ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, Կոնգրեսի վերին պալատում 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է արգելափակել հարցը քվեարկության դնելու նախաձեռնությունը։ Նոյեմբերի 14–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպումից հետո սենատոր Լինդսի Գրեմն արգելափակել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ճանաչող բանաձևը։ Նա իր քայլը բացատրել էր նրանով, որ օրենսդիրները չպետք է փորձեն կրկին գրել պատմությունը։ Հարցն արգելափակելու իրավունքից էր օգտվել նաև Ջորջիա նահանգը ներկայացնող սենատոր Դևիդ Փերդյուն, որի կարծիքով Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը կարող է բարդացնել ԱՄՆ–ի և Թուրքիայի հարաբերություններում առկա այլ խնդիրների կարգավորման հարցը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ