550.94
6.32
480.88
-5
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնաբերվել է զբոսաշրջիկին 34 հազ. դրամով օդանավակայանից հրապարակ տարած տաքսու վարորդը

22:00
12 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը պարզել է գերմանացի զբոսաշրջիկին 34 հազար դրամով «Զվարթնոց» օդանավակայանից Հանրապետության հրապարակ տարած տաքսու վարորդի ինքնությունը։ 

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ 

Դեկտեմբերի 12-ին սոցցանցերում հրապարակում էր արվել, ըստ որի` «Աէրոպորտ սերվիս»տաքսի ծառայության վարորդներից մեկը գերմանացի զբոսաշրջիկին «Զվարթնոց»օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասցնելու դիմաց ստացել է 34.000 դրամ' ներկայացնելով համապատասխան կտրոն։

«Հրապարակման հիման վրա ոստիկանության «Զվարթնոց»օդանավակայանի գծային բաժնում սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ զբոսաշրջիկին Հանրապետության հրապարակ տարած անձը անհատ տաքսու վարորդ է։ 38-ամյա տղամարդը ոստիկանության «Զվարթնոց»օդանավակայանի գծային բաժնում տվել է բացատրություն։ Հանգամանքները պարզվում են», – նշվում է Ջանոյանի գրառման մեջ։ 

Այսօր համացանցում հայ օգտատերերի ուշադրության կենտրոնում է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի Facebook-յան գրառումը Գերմանիայի քաղաքացու հետ կատարված միջադեպի առնչությամբ:

Սուրեն Մանուկյանն իր գրառմանը կից հրապարակել է տաքսի ծառայության վճարի կտրոնը, որտեղ երևում է որ ուղևորը, այս դեպքում Գերմանիայի քաղաքացին, վճարել է 34 հազ. դրամ (մոտ 70$) «Զվարթնոց օդանավակայանից» մինչև Հանրապետության հրապարակ հասնելու համար: Նշենք, որ նման ուղևորությունը կարող է արժենալ առնվազն 3-4 հազ. դրամ (մոտ 6-8$):

«Սա ոչ թե նախընտրության հարց է, այլ Հարկայինի զբաղվելու թեմա: Նշում եմ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA-ին, որ փորձենք միասին հասկանալ, ինչ կարելի է անել, քանի որ իմ մոտ լրիվ «իսպանական ամոթ» է, երբ որ դու ոչ մի բանում մեղավոր չես, բայց ուրիշի փոխարեն ահավոր անհարմար ես զգում»,- գրել է նա իր Facebook-յան էջում: 

Համացանցում առաջացած աղմուկից հետո Մանուկյանը խմբագրել է իր գրառումն` ավելացնելով, որ իր նշած աղբյուրին վստահում է 100 տոկոսով: Նա նաև նշել է, որ նման իրավիճակում են հայտնվել նաև իր Facebook–յան ընկերներից ոմանք:

Միջադեպին արձագանքել է նաև «Զվարթնոց» օդանավակայանը` հայտարարելով, որ լուսանկարում երևացող կտրոնը կեղծ է։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:17
14 Հունվարի 2022
Հայաստանում կկառուցվի Հիսուս Քրիստոսի արձանը. Գագիկ Ծառուկյանի ընտանիքը մրցույթ է հայտարարել
Հայաստանում կկառուցվի Հիսուս Քրիստոսի արձանը. Գագիկ Ծառուկյանի ընտանիքը մրցույթ է հայտարարել
12:34
14 Հունվարի 2022
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են քարտով կանխիկացնել կենսաթոշակն առանց միջնորդավճարի
Ձևակերպելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Classic կամ Mastercard Standard քարտ՝ կենսաթոշակային տարիքի հաճախորդները կունենան հասանելիություն իրենց դրամական միջոցներին 24/7 ռեժիմով
11:19
14 Հունվարի 2022
ԱՆ–ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել
ԱՆ–ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել
21:07
13 Հունվարի 2022
Ադրբեջանցի 4 զինծառայողներ առևանգել են Տեղ գյուղի բնակչին ու նրա 400 ոչխարներին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ադրբեջանցի 4 զինծառայողներ ուժի գործադրմամբ առևանգել են Տեղ գյուղի բնակչին ու նրա 400 ոչխարներին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
16:16
13 Հունվարի 2022
QR կոդ կամ թեստ. տեսչական մարմինը պարզաբանել է` ինչպե՞ս է իրականացվելու վերահսկողությունը հանրային վայրերում
QR կոդ կամ թեստ.  տեսչական մարմինը պարզաբանել է` ինչպե՞ս է իրականացվելու վերահսկողությունը հանրային վայրերում
16:06
13 Հունվարի 2022
Օմիկրոնով վարակվածները ՀՀ քաղաքացիներ են. ԱՆ փորձագետը մանրամասներ է հայտնում նրանց վիճակից
Օմիկրոնով վարակվածները ՀՀ քաղաքացիներ են. ԱՆ փորձագետը մանրամասներ է հայտնում նրանց վիճակից
16:00
13 Հունվարի 2022
Հայաստանում առաջին անգամ արձանագրվում է COVID-19–ի վերարտադրողական բարձր ցուցանիշ. փորձագետը նախազգուշացնում է
ԱՆ փորձագետը զգուշացնում է կորոնավիրուսի տարածման մակարդակի բարձր տեմպերի մասին
15:02
13 Հունվարի 2022
Զոհված զինծառայողների ծնողները պետությունից կստանան փոխհատուցում փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու համար
Զոհված զինծառայողների ծնողները պետությունից կստանան փոխհատուցում փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու համար
14:44
13 Հունվարի 2022
«Մենք շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին». Փաշինյանը տրամադրված է առաջ մղել խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը
Փաշինյանը հայտարարել է, որ մենք շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին, Հայաստանը հետևողականորեն առաջ է մղելու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը
13:15
13 Հունվարի 2022
Ովքե՞ր են բազմազավակ հայ պաշտոնյաները (ՎԻԴԵՈ)
Ովքե՞ր են բազմազավակ հայ պաշտոնյաները, ներկայացնում ենք ներկա և նախկին պաշտոնյաներին, ովքեր ունեն չորս և ավելի երեխա. ՎԻԴԵՈ
12:09
13 Հունվարի 2022
Հայաստանում կրկին պահեստազորի հավաքներ կանցկացվեն, կներգրավվի 65 քաղաքացի
Կառավարությունը որոշեց. Հայաստանում կրկին պահեստազորի հավաքներ կանցկացվեն, կներգրավվի 65 քաղաքացի
11:47
13 Հունվարի 2022
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, առողջացել է 111 մարդ, մահացել է 4 մարդ
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, առողջացել է 111 մարդ, մահացել է 4 մարդ