Հայոց ցեղասպանության թանգարան այցելելը չափազանց հուզիչ էր. Քարդաշյանը կրկին հիշեցրել է Ցեղասպանության մասին (ՖՈՏՈ)

15.10.2019, 16:30
Հայոց ցեղասպանության թանգարան այցելելը չափազանց հուզիչ էր. Քարդաշյանը կրկին հիշեցրել է Ցեղասպանության մասին:
Հայոց ցեղասպանության թանգարան այցելելը չափազանց հուզիչ էր. Քարդաշյանը կրկին հիշեցրել է Ցեղասպանության մասին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության թանգարան այցելելը չափազանց հուզիչ էր։

Այս մասին Instagram-ի իր էջում գրել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։

«Չեմ կարող հավատալ, որ տեղի ունեցած կոտորածների բոլոր լուսանկարների և հրապարակված գրականության դեպքում մարդիկ դեռ փորձում են ժխտել, որ դա երբևէ եղել է: Մենք երբեք չենք մոռանա, որ 1,5 միլիոն հայ է սպանվել», – նշել է Քարդաշյանը:

Քիմ Քարդաշյանը քրոջ`Քորթնի Քարդաշյանի և երեխաների հետ հոկտեմբերի 7–ին այցելել էր Հայաստան` մասնակցելու WCIT 2019 ՏՏ 23–րդ համաժողովին։ Նույն օրը Քիմ Քարդաշյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մկրտել է իր երեխաներին։ Էջմիածնում մկրտվել է նաև Քիմը։–0–