Հայաստանում նույնականացման քարտից հրաժարվող քաղաքացիները պետական տուրք կվճարեն. ԶԼՄ

16.09.2020, 10:11
Հայաստանում նույնականացման քարտից հրաժարվող քաղաքացիները պետական տուրք կվճարեն
Հայաստանում նույնականացման քարտից հրաժարվող քաղաքացիները պետական տուրք կվճարեն. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այն քաղաքացիները, ովքեր չեն ներկայացնի նույնականացման քարտ կամ կհրաժարվեն նույնականացման քարտ ստանալուց, կվճարեն պետական տուրք:

Օրաթերթը տեղեկացել է, որ ՀՀ ոստիկանությունը մտադիր է լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: ՀՀ քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալու համար պետք է ներկայացնեն նաև նույնականացման քարտ, այսինքն՝ նախապես պետք է նույնականացման քարտ ունենան:

«Պարզվում է՝ նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ երկրում գրեթե բոլոր պետական մարմինները, անգամ՝ մասնավոր հատվածի մի մասը, անցում են կատարել էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի: Ի դեպ, քաղաքացիների կողմից էլեկտրոնային հարթակներում դիմումներ, հարցումներ, հայտեր ներկայացնելիս նույնականացման քարտը պարտադիր է: Մյուս կողմից՝ նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին գումար է վճարում: Ստացվում է՝ նույնականացման քարտ ունենալու այս պարտադրանքը ֆինանսական նոր բեռ է քաղաքացու համար», – գրում են հոդվածի հեղինակները:–0–