431.46
5.73
395.65
-5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում կանցկացվեն «Որոտ 2021» ՀԱՊԿ–ի զորավարժությունները

15:30
22 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24–28–ը կանցկացվեն «Որոտ 2021» հատուկ զորավարժությունները` հակաթմրանյութային ծառայությունների, ներքին գործերի մարմինների և ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի զորամիավորումների կազմում ներառված հատուկ ծառայությունների հատուկ ստորաբաժանումների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ 

Զորավարժությունը կանցկացվի` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության 2021թ.–ի– պլանի համաձայն։

ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների և Հայաստանի Զինված ուժերի հատուկ նշանակության համահավաք խմբերն առաջին փուլի ընթացքում կատարելու են ուսումնամարզական և կիրառական խնդիրներ բարդ ռելիեֆ ունեցող լեռնային տեղանքում։

Միաժամանակ կանցկացվի հատուկ օպերացիայի պլանավորման և անցկացման հրամանատարաշտաբային մարզում` ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի զորամիավորումների օպերատիվ շտաբի օպերատիվ կազմի հետ։ 

Ուսումնական խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկջոկատայինները Հայաստանի Զինված ուժերի և Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների հետ կմշակեն փոխգործակցության պրոցես, ձեռք կբերեն մարտականին հնարավորինս մոտ պայմաններում հատուկ օպերացիայի մասնակցության փորձ ու հմտություններ։

Զորավարժության երկրորդ փուլի ընթացքում կանցկացվեն մարտական զենքից մարտավարական կրակի մրցումներ, ինչպես նաև կմշակվեն հատուկ նշանակության համահավաք օպերատիվ–մարտական խմբերի պրակտիկ գործողություններ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:40
27 Հունվարի 2023
Միքայել և Կարեն Վարդանյանները բանակի օրվա առթիվ 330 մլն դրամ են տրամադրել 44-օրյա պատերազմում զոհվածների անչափահաս երեխա ունեցող 1098 ընտանիքի (ՎԻԴԵՈ)
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները հերթական բարեգործական ծրագիրն են իրականացրել. ՎԻԴԵՈ
09:59
27 Հունվարի 2023
15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով կա կալանավորված
15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով կա կալանավորված
15:49
26 Հունվարի 2023
Wizz Air–ը դեպի Երևան մի քանի նոր չվերթեր է գործարկում
Wizz Air–ը դեպի Երևան մի քանի նոր  չվերթեր է գործարկում
15:35
26 Հունվարի 2023
«Մալաթիա» տոնավաճառը ժամանակավորապես կփակվի
«Մալաթիա» տոնավաճառը ժամանակավորապես չի գործելու
15:02
26 Հունվարի 2023
Հայաստանում նոր ճանապարհայւին նշաններ կհայտնվեն
Հայաստանում նոր ճանապարհայւին նշաններ կհայտնվեն
12:31
26 Հունվարի 2023
Շիրակը նոր մարզպետ ունի
Շիրակում նոր մարզպետ է նշանակվել
12:27
26 Հունվարի 2023
Զինվորական կացարանում հրդեհի գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը
15 զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը
11:57
26 Հունվարի 2023
ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի
ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի
11:40
26 Հունվարի 2023
Փաշինյանը բացահայտել է Ադրբեջանի պլանը Արցախում էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Ադրբեջանի պլանը Արցախում էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ
10:14
26 Հունվարի 2023
Զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ կա, հայտարարվել է քրեական հետապնդում
15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալ կա
09:51
26 Հունվարի 2023
Այսօր 5 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
Այսօր 5 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
15:44
25 Հունվարի 2023
ՀՀ–ում Վրաստանի նոր դեսպան է նշանակվել
Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել