Հայաստանում արդեն 800 հազար մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ բուստերային դեղաչափը

30.12.2021, 14:12
Հրապարակել էր կորոնավիրուսի դեմ կրկնապատվաստման ուղեցույցը
Հայաստանում արդեն 800 հազար մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ բուստերային դեղաչափը
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսի դեմ երրորդ՝ բուստերային դեղաչափը Հայաստանում ստացել է արդեն մոտ 800 հազար մարդ, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստի ժամանակ:

«Պատվաստանյութերը հասանելի են մեր քաղաքացիներին, և մենք կոչ ենք անում ամբողջական պատվաստումից հետո 6 ամիս անց դիմել կամ պոլիկլինիկա կամ պատվաստման շարժական կետեր երրորդ՝ խթանիչ դեղաչափը ստանալու համար», - ասաց Ավանեսյանը:
Առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանում կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութը ստացել է 711 864 մարդ (միայն առաջին դեղաչափը՝ 943 307 մարդ):

Ավելի վաղ նախարարությունը հրապարակել էր կորոնավիրուսի դեմ կրկնապատվաստման ուղեցույց:-0-

 - рис.1