Հայաստանում «Վերջին զանգի» միջոցառումներ են, ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության (ՎԻԴԵՈ)
23.05.2024,
11:40
Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության «Վերջին զանգի» կապակցությամբ․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության «Վերջին զանգի» կապակցությամբ։
Ոստիկանները ծառայություն են իրականացնելու ոչ միայն դպրոցներում անցկացվելիք ավարտական միջոցառումների ընթացքում, այլև երեկոյան՝ տոնական խնջույքների վայրերի մոտակայքում, ընդ որում՝ ոչ միայն մայիսի 24-ին, այլ նաև մայիսի 25-ին, 26-ին և 27-ին, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը կարևորել է այն հանգամանքը, որ գործողությունների կարգը մանկավարժական կոլեկտիվների հետ նախապես համաձայնեցվել է:
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում իրավապահների խնդիրն է մանկավարժների և ծնողների հետ համագործակցված ապահովել աշակերտների անվտանգ օրը, որ չխաթարվի տոնական տրամադրությունը:
Հայաստանի Հանրապետությունում այս տարի վերջին զանգը հնչելու է 1547 կրթական հաստատություններում։