Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Ջաջուռի ճանապարհին մերկասառույց է

21.11.2020, 09:55
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Ջաջուռի ճանապարհին մերկասառույց է
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Ջաջուռի ճանապարհին մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ճանապարհին առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Շիրակի մարզի Արթիկ և Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն:

Загружается новость ... "Лево"

Սպիտակի ոլորաններում մառախուղ է։

«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:–0–