Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, Տիգրան Մանսուրյանի մենագրության շնորհանդեսն ու Երևան–Դելի ուղիղ չվերթը․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք այս շաբաթվա (հունվարի 27–ից 31–ը) ամենադրական և լավ լուրերի ընտրանին:
Եվ այսպես․․․․
Մեկնարկում է Երևան–Դելի ուղիղ չվերթ․ այն առաջին ուղիղ ավիափոխադրումն է Հայաստանի և Հնդկաստանի միջև։
Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը տեղի է ունեցել նրան նվիրված մենագրության շնորհանդեսը։
Հայաստանը հունվարի 28-ին նշեց հանրապետության Զինված ուժերի կազմավորման 33-ամյակը։
Օրենքի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսվում է ավելացնել պարտադիր զինծառայության մեջ գտնվող զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները։
ԱՀԿ–ն պաշտոնապես տեղեկացրել է, որ Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը։
Կենդանիների պաշտպանվածությունն ապահովելու համար կստեղծվեն իրավական մեխանիզմներ. ԱԺ–ում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել։
Ավելի քան 1300 մասնակից՝ աշխարհի 19 պետությունից։ Այսօր Ջերմուկում մեկնարկեցին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը։
«Լավ լուրեր»–ը «Նովոստի–Արմենիա» գործակալության կայքում հրապարակվում են ՎՏԲ–Հայաստան Բանկի հետ համագործակցությամբ։