Մեկնարկում է Երևան–Դելի ուղիղ չվերթ․ այն առաջին ուղիղ ավիափոխադրումն է Հայաստանի և Հնդկաստանի միջև

27.01.2025, 13:21
Սա առաջին ուղիղ ավիափոխադրումն է Հայաստանի և Հնդկաստանի միջև
Մեկնարկում է Երևան–Դելի ուղիղ չվերթ․ այն առաջին ուղիղ ավիափոխադրումն է Հայաստանի և Հնդկաստանի միջև

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Armenian Airlines ավիաընկերությունը փետրվարի 21-ից մեկնարկում է ուղիղ չվերթեր Երևանից դեպի Դելի։ Սա առաջին ուղիղ ավիափոխադրումն է Հայաստանի և Հնդկաստանի միջև, հայտնում են ավիաընկերությունից։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով՝ նախատեսված 220 ուղևորի համար։

Երևան - Դելի թռիչքի տևողությունը 4 ժամ 40 րոպե է, հետադարձը՝ 5 ժամ 10 րոպե։

Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Դելի՝ «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից Երևանով հարմարավետ տրանսֆերային թռիչքների շնորհիվ։

Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում, տոմսարկղերում: