ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը հայտարարեց մեկ շաբաթով ուսումնական հաստատություններում դասերը դադարեցնելու մասին (ՎԻԴԵՈ)

01.03.2020, 15:48
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը հայտարարեց մեկ շաբաթով ուսումնական հաստատություններում դասերը դադարեցնելու մասին. ՎԻԴԵՈ
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը հայտարարեց մեկ շաբաթով ուսումնական հաստատություններում դասերը դադարեցնելու մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց այն մասին, որ ուսումնական հաստատություններում մեկ շաբաթով դասերը կդադարեցվեն։

Կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 32 մարդ։

«Մենք որոշել ենք տեղափոխել գարնանային արձակուրդները։ Դա մեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ է կատարվում, և այդ տրամաբանության մեջ էլ կկայաացնենք հետագա որոշումները»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ուղիղ վտանգ չկա։-0-