438.63
4.38
404.42
-3
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ո՞ր քաղաքացիները կարող են մուտք գործել ՌԴ. պարզաբանում է ԱԳՆ–ն

23:05
22 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը մեկնաբանել է ՌԴ որոշումը, ըստ որի` բացի Հայաստանից, ԵՏՄ բոլոր երկրների քաղաքացիների համար մուտքը երկիր բացվել է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կառավարությունը հանել է օդային մուտքի արգելքը ԵՏՄ երեք երկրների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, ինչպես նաև Կորեայի Հանրապետության քաղաքացիների համար։

ԵՏՄ–ի կազմում ներառվող Հայաստանը ցանկում չկա։

Загружается новость ... "Лево"

News.am–ին տված հարցազրույցում Ավետիսյանը նշել է, որ ՌԴ օտարերկացիների մուտքի սահմանափակման մասին որոշումները պայմանավորված են բացառապես այդ երկրի իշխանությունների կողմից իրականացվող հանրային առոջության պահպանմանն ու համավարակի տարածումը կանխելուն ուղղված քաղաքականությամբ, որի արդյունքում ներդրվել են որոշակի սահմանափակող կանոններ։

«Այդ կանոնները վերաբերում են ոչ թե հենց մեզ, այլ վերաբերում են բոլորին», – նշել է նա:

Ավետիսյանը նաև ընդգծել է, որ կորոնավիրուսի համավարակի տարածման առաջին իսկ օրերից երկրները օտաերկրացիների մուտքը արգելող սահմանափակումների կիրառումը չեն դիտարկում երկկողմ հարաբերությունների մակարդակից կամ փոխադարձության սկզբունքից: Դրանք բացառապես պայմանավորված են երկրի ազգային առողջապահական համակարգի կարողություններով և ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությամբ:

«Ինչպես նշեցի, այս դեպքում փոխադարձության սկզբունքը չի կիրառվում. ՀՀ-ում օտարերկրացիների մուտքի սահմանափակումները կիրառվել են դեռ մինչև արտակարգ դրության հաստատվելը (փետրվար ամսից՝ Չինաստան, Իրան, Վրաստան, մարտից՝ մի շարք այլ երկրներ, իսկ հետագայում նաև օտարերկրացիների մուտքի համընդհանուր արգելք)», – ասել է ԱԳՆ հյուպատոսական վարչության պետը։

Ավետիսյանի խոսքով, ներկա դրությամբ՝ ՌԴ կառավարության կողմից սահմանված են օտարերկրացիների այն կատեգորիաները, ովքեր կարող են մուտք գործել ՌԴ տարածք. դրանք են՝ ի թիվս ՌԴ քաղաքացիների, վերջիններիս ընտանիքի անդամները, խնամակալները և հոգաբարձուները՝ վավեր անձը հաստատող և հարազատության աստիճանը վկայող փաստաթղթերի ներկայացման դեպքում, բուժման նպատակով ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիները՝ կրկին անձը հաստատող փաստաթղթի և Ռուսաստանում բուժհիմնարկի կողմից համապատասխան հրավերի առկայության դեպքում, ինչպես նաև Ռուսաստանում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները։ Եթե ՀՀ քաղաքացին ներառված է այդ ցանկում, ապա նա կարող է ներկա պայմաններում մուտք գործել ՌԴ: 

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից սահմանափակումների ամբողջական կամ մասնակի վերացմանը՝ այս պահին հստակ ժամկետներ նշելն անհնար, քանի որ սահմանափակումների մասին որոշումն ընդուվել է առանց վերջնաժամկետի։ Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ռուսաստանյան կողմի հետ աշխատանքներ տանել ինչպես ՀՀ-ՌԴ միջև կանոնավոր ավիափոխադրումների վերականգնման, այնպես էլ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման ուղղությամբ», – ընդգծել է Ավետիսյանը։–0–




Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու