ՀՀ ՀՕՊ ուժերը ոչնչացրեցին հակառակորդ չորրորդ ԱԹՍ–ն. Փաշինյան

02.10.2020, 00:11
Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ ՀՕՊ ուժերը ոչնչացրեցին հակառակորդ չորրորդ ԱԹՍ–ն
ՀՀ ՀՕՊ ուժերը ոչնչացրեցին հակառակորդ չորրորդ ԱԹՍ–ն. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտնեց, որ ՀՕՊ ուժերը ոչնչացրեցին չորրորդ ԱԹՍ–ն, որը հայտնվել էր Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում։

«Չորրորդն էլ ոչնչացվեց: Հանդարտ, վստահ և դուխով: Հաղթելու ենք», – գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ վարչապետը հայտնել էր, որ թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում։ Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին։–0–