ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Քրգործը, որ հարուցվել էր ուղիղ մեկ ամիս առաջ Գավառում տեղի ունեցած սպանություններին հետևած վենդետայի հետ կապված, որը դրսևորվեց հիվանդանոցը ջարդուփշուր անելով և վիրավորների պարանոցները կտրելով, կարելի է ասել, մտել է փակուղի, գրում է «Ժողովուրդը»։
Загружается новость ... "Лево"
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մի խումբ անձանց մասով դատարան միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրվի, սակայն դատարանը շատերի դեպքում մերժել է միջնորդությունը։
«Պատճառն այն է, որ նախաքննական մարմինը չի կարողանում գտնել համապատասխան հիմնավորումներ, թե կոնկրետ ովքեր են առաջինը ներխուժել հիվանդանոց, ով ինչ գործողություն է արել։ Այդ առիթով նույնիսկ վերցրել են հիվանդանոցի տեսախցիկները, և ուսումնասիրություններ են կատարվում՝ հասկանալու համար այդ անձանց շրջանակը, ու նրանցից շատերին գտնելու համար քայլեր են ձեռնարկվում», – գրում են հոդվածի հեղինակները։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գավառի ճանապարհին ապրիլի 28-ին հնչած կրակոցներից եւ երկու հոգու սպանությունից հետո կրքերը չէին հանդարտվել, և Նորատուսի բնակիչները երկաթյա ձողերով մտել էին Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն էին իրականացնում ոստիկանները և ջարդուփշուր էին արել հիվանդանոցի գույքը, որից հետո կտրել էին հիվանդանոցում պառկած մարդկանցից երկուսի պարանոցը։–0–