418.04
4.21
392.6
+17
Եղանակը Երևանում
Հայ

«Երբ Ղազանչեցոցի գմբեթին խաչ կդրվի, զենքս կդնեմ պահարանի ետևը ու կամուսնանամ այդ գմբեթի տակ». դերասան Գևորգ Գրիգորյանը կմեկնի սահման

11:45
17 Օգոստոսի 2021
© Լուսանկարը՝ gevorg_grigoryan_official/Instagram

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/.  Դերասան Գևորգ Գրիգորյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ մեկ ամսից կլինի փոքր եղբոր հրամանատարության տակ՝ սահմանին կանգնած։

Դերասանը հրապարակումն անվանել է «բաց նամակ բոլորին, ովքեր իմ պես մոլորվել են, կորցրել հավատը, իմաստը ու հպարտությունը»։

«Բոլորի նման, ես էլ չեմ հասկացել՝ ինչ ունեմ, մինչև չեմ կորցրել։ Ծեծված բառեր են, բայց ապրած ու ճիշտ։ Ունեցել եմ երազանքներ, միշտ եղել եմ շարժի ու աղմուկի մեջ, քամել եմ կյանքս անհոգ, աննպատակ ու անպատասխանատու։ Հայրենիքը սիրել եմ առանց խորության, երգերով, լսած պատմություններով ու գրքերով, առանց էդ բառը զգալու, առանց գինը հասկանալու»,-գրել է դերասանը։

Նա հավելել է, որ շուտով կլրանա պատերազմի սկսվելու մեկ տարին, տարի, որ սառել էր անպատասխան հարցերի, ցավի, անվերջ կրկնվող հիշողությունների, սարսափ երազների, ալկոհոլի ու դատարկության մեջ։

«Ես փակում եմ այդ տարին, իմ նոյեմբերի 9-ը վերջանում է։ Այսուհետ ես դադարում եմ լինել պարտված բանակի զինվոր, ես առհասարակ դադարում եմ լինել պարտված, ես ընտրում եմ անվերջ պայքարի ճանապարհը: Ճանապարհ, որն ինքնին նպատակ ու երազանք է դառնում, որը տեղով իմաստ է։ Կյանք, որը կտրվելուց չի անվանվի «երազանքները կիսատ մնացին»։ Եթե մենք մնանք պարտվածի հոգեբանությամբ, տղեքի զոհը իմաստը կորցնում է, մենք չենք պարտվել, մեզ արյունով դաս է տրվել, ու եթե այդ դասից ոչինչ չքաղենք, համ տղերքն են իզուր զոհվել, համ էլ դատապարտված ենք նորից նույն դասը կրկնելուն»,-ընգծել է Գևորգ Գրիգորյանը։

Նա մեջբերել է Հեմինգուեյի «Ծերունին ու ծովը» պատմվածքի ծերունու խոսքերը. «ես մարդ եմ, դու կարող ես ինձ սպանել, բայց ոչ հաղթել». և ինքն ընտրում է այդ ուղին:

Դերասանը նշել է, որ հրաժարվում է բոլոր նախկին երազանքներից, նպատակներից ու ինչ-որ ապագաներից:

Դերասանի խոսքով՝ մենք ապրում ենք մեր տեսակի համար ամենաաղետալի, ամենակրիտիկական ժամանակները, ու կողմնակի, անձնական երազանքները ճոխություն են ու միամտություն: Կամ էլ դրանք պիտի լինեն ուրիշ երկրում՝ մոռանալով ու հրաժարվելով մեր փոքր Հայրենիքից։

«Ինչևէ, դա էլ է ընտրություն, բայց ոչ իմ համար, փորձեցի բայց չստացվեց: Խաղաղ, բայց օտար երկնքի տակ ես ինձ թափառող շուն էի զգում, ու չկա ավելի անպատիվ բան, քան խղճահարություն առաջացնող պարտված, քոչած զինվորը։ Ես հրաժարվում եմ փախնելուց, մազապուրծ լինելուզ, քոչվոր ու անհայրենիք դառնալուց։ Օտարության մեջ ուրիշի հայրենիքում «դզված» լինելուց։ Երբ մեր տանը ուտելիք, չկար ոչ մեկ չէր գնում հարուստ հարևանի տունը ապրելու»,-գրել է դերասանը։

Նա ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում նեղացրել է, ում հանդեպ անարդար ու սխալ է վարվել, ում հիասթափեցրել է, սրանք էլ ուղղակի խոսքեր չեն. ինքն իր սխալները բոլորից լավ գիտի։

«Ես մաքրում եմ ամեն բան իմ կյանքից ինչը հին է, ինչը նպատակի չի ծառայում, ինչը անհրաժեշտություն չէ։ Երբ Ղազանչեցոցի գմբեթին խաչ կդրվի, ես զենքս կդնեմ պահարանի ետևը ու կամուսնանամ այդ գմբեթի տակ, և մի օր էդ զենքը կփոխանցեմ որդուս։ Իսկ հիմա ես կգնամ Հորս ոտնահետքերով և Մորս օրհնությամբ»,-նշել է նա:

Նա ընդգծել է, որ սարսափելի ու աննկարագրելի հպարտություն է զգում ծնողների ու քուրիկի համար, որովհետև հայրն իրեն ու փոքր եղբորը չի խնայել կռվի ժամանակ, ոչ մի վայրկյան, ամենավտանգավոր ու անհույս գործողություններին միշտ լսել է՝ «Գևոր, արի, տեղ ենք գնում»։

«Մերս ու քուրս էլ հետ չեն կանչել ու չեն փորձել տունը պահեն ու հիմա էլ տալիս են իրանց օրհնությունը Հայոց Բանակում ծառայության մտնելու համար։ Մեկ ամսից կլինեմ փոքր եղբորս հրամանատարության տակ՝ սահմանին կանգնած»,-գրել է Գևորգ Գրիգորյանը։

Իր՝ 31 ապրած տարիների ընթացքում, վստահորեն ասում է՝ տեսել ու ապրել է ամեն ինչ։ Նրա խոսքով չկա ավելի հզոր զգացողություն քան հորդ ու հարազատ եղբորդ շունչը կողքիդ զգալը կռվի դաշտում:

«Ու ես ուզում եմ ապրեմ էտ հզոր զգացողությամբ։ Ոչ մի մոտո քշել, ոչ մի սիրած ավտոմեքենա, նոր իր, ոչ մի քաղաքացիական զբաղմունք, ոչ մի բան նման կրակով չի լցնում սիրտդ։ Արժի 10 անգամ ապրել, մի անգամ դա զգալու համար»,-գրել է նա։

Եվ նա բացում է Նոր կյանքի դուռը՝ իմաստավորված ու մտածված։ Դերասանի խոսքով հայրենիքը հեռվից չի սիրվում, սրճարանից չի սիրվում, հարբած կենացներով չի սիրվում, նման վերաբերմունքից նույնիսկ կինը կթողնի կգնա:

«Իհարկե, ես ոչ մեկին ոչինչ չեմ համոզում, չեմ սովորացնում կամ պարտադրում։ Բայց հուշում եմ, որ նման սերը շատ թանկ նստեց արդեն ու կկործանի էն ինչ մնացել է»,-գրել է Գևորգ Գրիգորյանը։

Եզրափակելով նա գրել է, որ մայրերը սգում են իրենց կորցրած որդիներին, բայց կենդանի զավակները պարտավոր են իրենց կյանքով արդարացնեն ամեն թափված արցունքի հատիկ, ամեն կաթիլ թափված արյուն, Եռաբլուրի ամեն մի շիրմաքար։

Նրա խոսքով՝ կորուստներ միշտ եղել են ու կլինեն, ու դրանք են մեզ դաստիարակում, պարտավորեցնում շարունակել քայլել, կռվել, մեռնել ու ապրեցնել։ Մեր աշխարհը էդպես է աշխատել ու միշտ էդպես է լինելու, ով վարդագույն ակնոցով է նայում կյանքին դատապարտված է հիասթափության:

«Չկա վերջակետ ոչ մի բանին, պայքարը երբեք չի վերջանում։ Մեր գոյամարտը սկսվել է, իսկ էպիլոգը կախված է յուրաքանչյուրիցս։ Հուսով եմ՝ մտքերս կհասնեն տեղ, ում նեղացրել եմ՝ կներեն, ինչ-որ մեկին հետ կպահեն արտագաղթելուց, ինչ-որ մեկին կբերեն հետ Հայրենիք, ինչ-որ մեկին կմտափոխեն ու մենք կհանդիպենք պատահական, սահմանին մի տեղ»,- գրել է դերասանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:06
19 Ապրիլի 2024
Տղամարդը գլխով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն՝ Շենգավիթի քննչականում տեղի ունեցած միջադեպի մասին
Շենգավիթի քննչականում խոշտանգման լուրերի հետքերով․ ՔԿ–ն պարզաբանում է, թե ինչ է այսօր տեղի ունեցել
16:07
19 Ապրիլի 2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվե՞լ են․ ԱՆ–ից արձագանքում են
Առողջապահության նախարարությունն արձագանքել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու մասին լուրերին
15:19
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
11:22
19 Ապրիլի 2024
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ ծառայությունը վճարովի է (ՎԻԴԵՈ)
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը վճարովի է․ ՎԻԴԵՈ
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։
12:12
18 Ապրիլի 2024
Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են․ ՀԺՄ խստորեն դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Սուքիասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին. ՎԻԴԵՈ
11:38
18 Ապրիլի 2024
Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ուշագրավ մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Ուշագրավ մանրամասներ․ Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ՎԻԴԵՈ
10:57
18 Ապրիլի 2024
Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման, կուզեք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը Բերքաբերում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունն իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական արժանապատվությունը․ ՎԻԴԵՈ
10:27
18 Ապրիլի 2024
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ տավուշցիներին (ՎԻԴԵՈ)
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, ասել է Փաշինյանը տավուշցիներին․ ՎԻԴԵՈ
10:00
18 Ապրիլի 2024
Դատարանը հրապարակել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Հրապարակվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը