Ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ. Սիմոնյան

14.04.2023, 22:33
Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, որ ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ
Ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ. Սիմոնյան
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 10-ին ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հայտնաբերել են երեք սյունեցի երիտասարդներ: Զինծառայողի մոտ եղել է ապրիլի 12-ին սպանված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի բջջային հեռախոսը:-0-