«Ձեռքին կոմբինատում սպանվածի հեռախոսն էր». ինչպես են սյունեցի երիտասարդները բռնել ադրբեջանցի զինծառայողին

13.04.2023, 14:59

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի սահմանը 3 օր առաջ հատած ադրբեջանցուն հայտնաբերել են Սյունիքի մարզի Աճանան գյուղի 3 երիտասարդները, հաղորդում է news.am–ը:

«Ես ու ընկերս գյուղից դուրս էինք եկել, գնում էինք քաղաք՝ Կապան, ճանապարհին տեսանք դրան՝ թուրքական զինվորական ֆորմայով, կանգնեցինք, հարցեր տվեցինք, հասկացանք, որ թուրք է: Հետո մյուս ընկերս եկավ՝ Աշոտը, կանգնեցինք բոլորս: Բռնեցինք, հետո ոստիկանները եկան ու մեզ են հարցնում, թե մենք ինչ ենք անում այստեղ, ինչու ենք բռնել և այլն»,- պատմել է երիտասարդներից Գոռ Օհանջանյանը։

Նա նկարագրել է, թե ինչ վիճակում են հայտնաբերել ադրբեջանցուն։

«Թրջված էր, կեղտոտ վիճակում էր: Մոտը փամփուշտներ կային, մասկաներ, խառը զինամթերք ուներ: Ձեռքին հեռախոս էլ կար, դա այն մարդու հեռախոսն էր, որին սպանված են գտել կոմբինատում», – ասել է Օհանջանյանը:

Նշենք, որ նախօրեին սպանված է հայտնաբերվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահնորդը։–0–