Կորոնավիրուսից մահացել է Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը

31.08.2021, 23:17
Կորոնավիրուսից մահացել է Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը
Կորոնավիրուսից մահացել է Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր կորոնավիրուսի հետևանքով վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան, Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։ 

Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի ողջ միաբանությունը խորապես սգում են հոգելույս Հայր Մաղաքիայի անժամանակ մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։ Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:-0-